ԶՊՄԿ-ն միացել է ՄԱԿ-ի գլոբալ պայմանագրին
ԶՊՄԿ-ի տարածած ահղորդագրության մեջ նշվում է, որ միանալով ՄԱԿ-ի Համաշխարհային պայմանագրին՝ ԶՊՄԿ-ն իր գործունեությունն ու բիզնես պրակտիկաները համապատասխանեցնում է նախաձեռնության տասը սկզբունքներին, որոնք վերաբերում են մարդու իրավունքներին, աշխատանքային հարաբերություններին, շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքին և հակակոռուպցիոն գործունեությանը՝ միաժամանակ նպաստելով ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների (SDG) իրագործմանը։
Ընդգծվում է, որ այս որոշումն արտացոլում է ԶՊՄԿ-ի հանձնառությունը՝ բարելավելու իր բնապահպանական, սոցիալական և կորպորատիվ կառավարման (ESG) կատարողականը և ապահովելու իր գործունեության շարունակական համապատասխանեցումը կայունության միջազգային չափանիշներին և լավագույն փորձին։
ՄԱԿ-ի «Գլոբալ պայմանագիր» նախաձեռնությանը միանալն արտացոլում է մեր հանձնառությունը՝ շարունակաբար կատարելագործելու մեր գործունեությունը և մեր գործընթացները համապատասխանեցնելու պատասխանատու կորպորատիվ վարքագծի միջազգային սկզբունքներին։ Որպես Հայաստանի առաջատար հանքարդյունաբերական ընկերություն՝ մենք գիտակցում ենք մեր պատասխանատվությունն՝ արժեք ստեղծելու ոչ միայն արտադրության, այլև արդյունավետ կառավարման, շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու մոտեցման, անվտանգ աշխատավայրի և շահագրգիռ կողմերի հետ կառուցողական ներգրավվածության միջոցով», - նշել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին։
Նախաձեռնության շրջանակում ԶՊՄԿ-ն տարեկան կհրապարակի Առաջընթացի հաղորդակցություն (Communication on Progress, CoP), որը առաջընթացի վերաբերյալ հաշվետվություն է տասը սկզբունքների իրականացման ուղղությամբ, և հնարավորություն է տալիս համեմատել արդյունքները հանքարդյունաբերության և մետաղների ոլորտի առաջատար միջազգային ընկերությունների հետ։
«ՄԱԿ-ի Գլոբալ պայմանագրին միանալը ևս մեկ կարևոր հանգրվան է ԶՊՄԿ-ի կայուն զարգացման չափանիշները, կորպորատիվ կառավարումը և հաշվետվողականությունը բարելավելու ճանապարհին՝ շահագրգիռ կողմերի համար երկարաժամկետ արժեք ստեղծելու հանձնառությամբ։
Նաև տեղեկացնենք, որ ընկերությունը վերջերս ստացել է աշխարհի առաջատար ESG վարկանշային գործակալություններից մեկի կողմից վարկանիշ 2024 թ․ համար։ Երկու տարվա ընթացքում (2022-24) ԶՊՄԿ-ն բարելավել է իր ESG գնահատականը 20 կետով՝ գերազանցելով մետաղների և հանքարդյունաբերության ոլորտի համաշխարհային միջին ցուցանիշը և արձանագրելով զգալի առաջընթաց կայունության կատարողականի և կառավարման գործելակերպերի բարելավման ուղղությամբ։ Այս արդյունքները հրապարակային չեն, սակայն ԶՊՄԿ-ն նախատեսում է դիմել 2025 հաշվետու տարվա համար հրապարակային ESG վարկանիշի, որի հրապարակումը սպասվում է 2026 թվականին»,– եզրափակվում է հաղորդագրությունը։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Լուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվել
Արջի հարձակման հետևանքով կինը տեղում մահացել է
Կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու բոլոր փուլերը՝ քաղաքացու տեսանկյունից
Սուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի...
Դավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանը
Խոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա
Կոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ
Նիկոլ Փաշինյանը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը շեշտել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման փա...