Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ալիկ Ալեքսանյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով Քաղաքացիական ավիացիան Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտ է Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄ Առաջին անգամ Ռոնալդուն պաշտոնական խաղում ամբողջությամբ մնաց պահեստայինների նստարանին Իրավապահները առգրավել են մաքսանենգ ճանապարհով ներկրված 6 կգ մարիխուանա (տեսանյութ) Պաուլո Դիբալան և Նաուել Մոլինան չեն մասնակցելու Լիոնել Մեսսիի հրաժեշտի խաղին Պենտագոնը հաստատում է Իրաքից ԱՄՆ զորքերի դուրսբերման ավարտը Աշխարհում շոգի հետ կապված մահացության դեպքերի թիվն աճել է Հարկավոր է մեծ ներդրումներ կատարել ավելի ուժեղ Եվրոպա ունենալու համար Իսրայելի տրանսպորտի նախարարը պահանջում է կասեցնել Flydubai-ի հետ թռիչքները ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» ԱՄՆ Գերագույն դատարանը թույլ է տվել Թրամփի վարչակազմին վերսկսել միգրանտների արտաքսումները երրորդ երկրներ

Ալիկ Ալեքսանյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքովՔաղաքացիական ավիացիան Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտ էՍպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄԱռաջին անգամ Ռոնալդուն պաշտոնական խաղում ամբողջությամբ մնաց պահեստայինների նստարանինԻրավապահները առգրավել են մաքսանենգ ճանապարհով ներկրված 6 կգ մարիխուանա (տեսանյութ)Պաուլո Դիբալան և Նաուել Մոլինան չեն մասնակցելու Լիոնել Մեսսիի հրաժեշտի խաղինՊենտագոնը հաստատում է Իրաքից ԱՄՆ զորքերի դուրսբերման ավարտըԱշխարհում շոգի հետ կապված մահացության դեպքերի թիվն աճել էՀարկավոր է մեծ ներդրումներ կատարել ավելի ուժեղ Եվրոպա ունենալու համարԻսրայելի տրանսպորտի նախարարը պահանջում է կասեցնել Flydubai-ի հետ թռիչքներըՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն»ԱՄՆ Գերագույն դատարանը թույլ է տվել Թրամփի վարչակազմին վերսկսել միգրանտների արտաքսումները երրորդ երկրներԱՄՆ պատժամիջոցներ` ռուսական և չինական ընկերությունների նկատմամբ. ReutersՍկեսուրի կողմից պարբերաբար նվաստացումների հետևանքով կինն ինքնասպան է եղելՀին նմուշի անձնագիրը վավեր կմնա մինչև ժամկետի ավարտը Կենսաթոշակի նշանակման որոշումները քաղաքացիները կստանան SMS-ովԻրանը ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման համար ներկայացրել է յոթօրյա ծրագիր Պատրիարք Կիրիլը շնորհավորել է արքեպիսկոպոս Եզրաս ՆերսիսյանինFlydubai-ի օդաչուներից մեկը Օմանի քաղաքացի է եղել. CNNՀանրային քննարկման է դրվել երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային վարկի մարման աջակցության բաղադրիչի ժամկետը երկարաձգելու նախագիծըԿալինինգրադի շրջափակման դեպքում Ռուսաստանը պատրաստ է միջուկային հարված հասցնել Երկարաձգվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումըԱՄՆ-ն ու Հայաստանը կարևորագույն հանքանյութերի ոլորտում անցնում են գործնական քայլերիՆիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ նիստԻրաքում ավարտվել է ԱՄՆ-ի առաքելությունըՄենք չենք կարող ձեռք տալ ֆուտբոլինՔննարկվել են Արդարադատության նախարարության իրավական և թվային բարեփոխումներըՀայաստանը տասներորդն է միջինից բարձր եկամուտ ունեցող 35 երկրների ինովացիոն վարկանիշումՔննարկվել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև արդարադատության ոլորտում համագործակցության զարգացմանն առնչվող հարցերՆա կարող է դառնալ Թենեսի նահանգում մահապատժի ենթարկված առաջին կինըՕդի ջերմաստիճանը կնվազիԱննա Վարդապետյանը ներկայացրել է արտերկրից ապօրինի գույքի վերադարձի մարտահրավերներն ու լուծումներըՆոր պահանջներ` էլեկտրաէներգետիկական համակարգի հզորության գործակցի վերաբերյալԲաքուն և Մինսկն ամրապնդում են ռազմական համագործակցությունըՌՈ պետը շրջայց է կատարել բանակային դիրքերումՀայաստանի քաղաքացիական ավիացիան 93 տարեկան էՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշար Առաջին միավորները Ազգերի լիգայի խաղարկությունումՔաղաքապետարանը տեղեկացնում էԻսրայելում ստուգվում է FlyDubai-ի ինքնաթիռի օդաչուի ինքնասպանության փորձի վարկածըՎոլոդինը երրորդ անգամ անընդմեջ ընտրվել է ՌԴ Պետդումայի նախագահԱրաղչին ստացել է Հորմուզի վերաբերյալ Իրանի պլանին ԱՄՆ-ի պատասխանը. ReutersՌուսաստանից դիզելային վառելիքի արտահանման արգելքը մեկ ամսով երկարաձգվել էՄեծ Բրիտանիայի հարաբերությունների երկարաժամկետ փոփոխությունների տարբերակներըՀրազդանի Firebird AI կենտրոնի վերաբերյալ ռուսական հեռուստաալիքի գնահատականը քաղաքականացված է. Դավիթ ԹադևոսյանՄիքայել Մինասյանը հրավիրվել է Գլխավոր դատախազությունԵրևանում պաշտոնապես բացվեց «Յուվենտուս» ՖԱ-ի ակադեմիայի մասնաճյուղերից մեկըՄեկնարկում է «Երևան. քաղաք և պատմություն» միջազգային գիտաժողովըՀայաստանում քննարկվել են գենդերազգայուն կենսաբազմազանության կառավարման հնարավորություններըԱրզնիի ձորի ճանապարհին կատարվում են հողային, հենապատերի կառուցման և այլ աշխատանքներ
Բիզնես

Կառավարությունը հաստատել է արտահանողներին աջակցության երկրորդ ծրագիրը՝ ՌԴ-ից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին

 
Կառավարությունը հաստատեց Հայաստանի Հանրապետության տարածքից թարմ պտղի, շշալցված խաղողի գինու, բրենդիի և հանքային ջրի արտահանման աջակցության միջոցառումը՝ Ռուսաստանի կողմից հայկական ապրանքների ներմուծման արգելքի կամ սահմանափակումների ֆոնին։

 Կառավարությունը նախագծին հավանություն տվեց հունիսի 11-նիստի ընթացքում։  

Հայաստանի Հանրապետության տարածքից թարմ պտղի, շշալցված խաղողի գինու, բրենդիի և հանքային ջրի արտահանման աջակցության միջոցառումը հաստատելու մասին նախագծի զեկուցող, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հիշեցրեց, որ նախորդ շաբաթ Կառավարության կողմից հաստատվել է ՀՀ-ից արտահանվող ջերմատնային արտադրության՝ թարմ լոլիկի, պղպեղի, ելակի և ծաղիկների արտահանմանն աջակցելու միջոցառումը, որի նպատակն է եղել նպաստել արտահանման շուկայի դիվերսիֆիկացմանը և մատակարարման նոր շղթաների ձևավորմանը։

«Այս համատեքստում սույն նախագծով առաջարկում է հաստատել նույնաբովանդակ երկրորդ միջոցառումը ծիրանի, սալորի, կեռասի, հանքային ջրի և բրենդիի արտահանումը խթանելու նպատակով։ Նախագծով առաջարկվում է հունիս ամսվա ընթացքում արտահանում իրականացնող տնտեսվարողներին տրամադրել փոխհատուցում հետևյալ չափով՝ ծիրանի մեկ կգ-ի համար՝ 200 դրամ, սալորի, դեղձի և նեկտարինի 1 կգ-ի համար՝ 250 դրամ, կեռասի մեկ կգ-ի համար՝ 400 դրամ, շշալցված խաղողի գինու յուրաքանչյուր մեկ լիտրի համար 350 դրամ, շշալցված բրենդիի յուրաքանչյուր մեկ բացարձակ լիտրի համար 830 դրամ, և հանքային ջրի համար՝ 150 դրամ»,-ասաց Խոջոյանը։

Նա հավելեց, որ նշված ապրանքների արտահանումը հունիս ամսվա ընթացքում իրականացնելուց հետո փոխհատուցման նպատակով տնտեսվարող սուբյեկտը դիմում է ՀՀ էկոնոմիկայի նախարարություն և ներկայացնում է երկու փաստաթուղթ՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ արտահանման համար լրացվող տարանցման հայտարարագիր կամ արտահանում մաքսային ընթացակարգով ձևակերպված հայտարարագրի պատճեները, ինչպես նաև հաշիվ-ապրանքագիրը։

Խոջոյանի խոսքով՝ որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կտա դիվերսիֆիկացնել արտահանման շուկաները և նպաստել կազմակերպությունների բնականոն գործունեության իրականացմանը։

Էկոնոմիկայի փոխնախարարը պարզաբանեց, որ նախագիծը վերաբերում է հունիսի 1-ից արտահանումներ իրականացրած տնտեսվարողներին։

Նա տեղեկացրեց, որ հունիսի 1-ից արտահանվել է շուրջ 257 հազար կգ կեռաս, 64 900 կգ  ծիրան և այդ արտահանումներն իրականացրած կազմակերպությունները նույնպես կարող են դիմել այս ծրագրին և ամսվա վերջին ստանալ փոխհատուցում։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության վերլուծությունները ցույց են տվել, որ 2026 թ. հունիսի ընթացքում միջոցառման շրջանակում արտահանման ենթակա պտղի ծավալները կկազմեն շուրջ 11.5 հազար տոննա, այդ թվում՝ ծիրանը՝ 7000, կեռասը՝ 2000, սալորը՝ 2000, դեղձը և նեկտարինը՝ 500, շշալցված խաղողի գինունը՝ 290 հազար լիտր, բրենդիինը՝ 800 հազար բացարձակ լիտր, իսկ հանքային ջրինը՝ 2000 հազար լիտր։

Հիշեցնենք, որ Ռուսաստանը սահմանափակումներ և արգելքներ է կիրառել հայկական բազմաթիվ ապրանքների ներմուծման նկատմամբ, ինչի ֆոնին Եվրամիությունը հայտարարել է Հայաստանին աջակցելու փաթեթի նախապատրաստման մասին, որի շրջանակներում Հայաստանը կստանա 50 միլիոն եվրոյի լրացուցիչ ֆինանսական աջակցություն, ինչպես նաև լրացուցիչ միջոցառումներ կանցկացվեն հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունների ընդլայնման և առևտրի դյուրացման նպատակով։ Հայաստանն արդեն իսկ ծաղիկների խմբաքանակ է արտահանել Լատվիա, Նիդեռլանդները իր հերթին հայտարարել է հայկական ծաղիկների համար իր շուկան բացելու մասին։ Օրերս նաև հայտնի դարձավ, որ հունիսի վերջին Հայաստանը ծիրանի խմբաքանակ կարտահանի Լեհաստան։