Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայտնի է Վրաստանում մասշտաբային հոսանքազրկման պատճառը Ադրբեջանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում գազ մատակարարել Ուկրաինային. Բայրամով Հրդեհ՝ Կապանի երկու տների տանիքներում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը Ռուսաստանը հայտնել է ուկրաինական ավելի քան 600 անօդաչու թռչող սարք խոցելու մասին Քրիստիննե Գրիգորյանը վերանշանակվել է արտաքին հետախուզության ծառայության պետի պաշտոնում Ռուսաստանը պետք է երկարատեւ ռազմական գործողությունների պատրաստ լինի Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը Բենզալցակայանում տեղի է ունեցել պայթյուն. կա 2 տուժած Բերդ համայնքին կվերադարձվի 5.9 հա մակերեսով 3 հողամաս Երևանում ծառեր են կոտրվել և ընկել ավտոմեքենաների վրա Վինիսիուսը ջնջել է Ռեալի հետ կապված բոլոր լուսանկարներն ու գրառումները Երևանի աղբահանության համակարգը կհամալրվի նոր սերնդի 10 աղբատար մեքենայով

Հայտնի է Վրաստանում մասշտաբային հոսանքազրկման պատճառըԱդրբեջանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում գազ մատակարարել Ուկրաինային. ԲայրամովՀրդեհ՝ Կապանի երկու տների տանիքներում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումըՌուսաստանը հայտնել է ուկրաինական ավելի քան 600 անօդաչու թռչող սարք խոցելու մասին Քրիստիննե Գրիգորյանը վերանշանակվել է արտաքին հետախուզության ծառայության պետի պաշտոնումՌուսաստանը պետք է երկարատեւ ռազմական գործողությունների պատրաստ լինիՈրքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունըԲենզալցակայանում տեղի է ունեցել պայթյուն. կա 2 տուժածԲերդ համայնքին կվերադարձվի 5.9 հա մակերեսով 3 հողամասԵրևանում ծառեր են կոտրվել և ընկել ավտոմեքենաների վրաՎինիսիուսը ջնջել է Ռեալի հետ կապված բոլոր լուսանկարներն ու գրառումներըԵրևանի աղբահանության համակարգը կհամալրվի նոր սերնդի 10 աղբատար մեքենայովՍպիտակում նոր կառուցված շենքի բնակարաններից 23-ը կհատկացվի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներինԵվրոպայի մայրաքաղաքները գրանցում են շոգի նոր ռեկորդներ Ոչ դիլերների համար էլեկտրամոբիլների ներմուծման քվոտան սպառվում է. մնացորդը` 784 հատ. ՊԵԿԻրանի և Օմանի միջև համաձայնագիրը չի երաշխավորում Հորմուզի նեղուցով նավարկության անվտանգությունը. ԲաղաեիՍաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվումԷրեբունի և Արաբկիր վարչական շրջանների որոշ հասցեներում գազանջատում էՀրշեջ-փրկարարները մարել են կահույքի արտադրամասում բռնկված հրդեհըՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթՈրպես անհետ կորած որոնվում է 1992թ. ծնված Վահագ ՄարտիրոսյանըՌուսաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառության նվազման միտումը կշարունակվի. ՕվերչուկԲայրամովը ժամանել է ԿիևԱռաջին անգամ 155 տարվա ընթացքում Լոնդոնում մեկ ամբողջ ամիս անձրև չի տեղացել Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկը ենթարկվել է ԱԹՍ-ների հարձակմանըՈւկրաինայի նախկին փոխվարչապետի ու ԱՄՆ-ում նախկին դեսպանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվելԱննա Վարդապետյանը Կառավարության նիստում մանրամասներ է ներկայացրել ապօրինի գույքի բռնագանձման գործերով կայացված վճիռներից և հայցերից«Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրեն Արթուր Դալլաքյանը կալանավորվել էՀԷՑ-ը դառնալու է պետական սեփականություն, հանձնվելու է հավատարմագրային կառավարման. ՓաշինյանԱրամ Վարդևանյանը պարզաբանեց՝ արդյոք ցանկացե՞լ է լինել 9-րդ գումարման ԱԺ պատգամավորՎարչապետը կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին. օրակարգում նաեւ ագրարային շուկան է2026-2031 թվականներին 2 մլրդ դոլարի ապօրինի օտարված գույք պետք է վերադարձվի ՀՀ-ին կամ համայնքներին. ՓաշինյանԿառավարությունը սահմանեց խաղային ոլորտի կարգավորման օպերատորին. կկիրառվեն խաղերին մասնակցության սահմանափակումներՏիգրան Աբրահամյանը ներկայացրեց ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Արամ Վարդևանյանի կենսագրությունըԱտեստավորման գործընթաց է, չի հաղթահարում մարդը, պետք է ասենք՝ վերջ, էլ չպետք է աշխատի դպրոցում. վարչապետՎարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է ՂրղզստանՄիչիգանում դեմոկրատների փրայմերիզում հաղթել է եգիպտական ծագմամբ թեկնածու Աբդուլ Էլ-ՍայեդըԵրեք նախարարություն կանվանափոխվի․ Կառավարությունը նախագիծ է ներկայացրելԿալանավորվել է «Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին գլխավոր տնօրենը Մետալուրգիականը՝ առանց դիմորդների, բժշկականը՝ մեծ մրցույթով. ավարտվել է բուհական ընդունելությունը«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառումԻրանի եւ Օմանի միջեւ համաձայնագիրը Թեհրանին Հորմուզի նեղուցը վերահսկելու իրավունք կտա. ReutersՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 06.08.2026Թրամփը Պենտագոնի ղեկավարից պարզաբանումներ է պահանջելՊակիստանի, Հայաստանի եւ ողջ Կովկասի միջեւ մեծ հեռանկարներ է տեսնում ՌԴ-ում Իսլամաբադի դեսպանըԳյումրու համայնքապետարանի նկատմամբ վստահության անկման և կառույցի անգործության հերթական փաստը՝ լուսանկարներով․ ՔՊ խմբակցությունԱՄՆ վիզան պետք է օգտագործել առանց խախտումների․ դեսպանությունՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՇենքը կպահպանի իր պատմական ճարտարապետական դիմագիծն ու ինքնատիպությունը։Տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ծառայությունների տրամադրման գործընթացն ամբողջությամբ թվայնացվել է
Հայաստան

Հայաստանը խորացնում է ռազմական համագործակցությունը Հնդկաստանի հետ. The Economic Times

The Economic Times-ը հոդված է հրապարակել Հայաստանի և Հնդկաստանի միջև խորացող պաշտպանական համագործակցության վերաբերյալ։ Radar Armenia-ն ներկայացրել է հոդվածը՝ մասնակի կրճատումներով.

«Հայաստանը շարունակում է ընդլայնել պաշտպանական համագործակցությունը Հնդկաստանի հետ՝ նպատակ ունենալով հակազդել Ադրբեջանի կողմից աճող անվտանգային սպառնալիքներին, որոնք, ըստ հրապարակման, աջակցություն են ստանում նաև Պակիստանից և Թուրքիայից։ Այս գործընթացը տեղի է ունենում այն պայմաններում, երբ Երևանն ու Նյու Դելին ակտիվացնում են ռազմական կապերը՝ ուսումնական ծրագրերի, բարձրաստիճան փոխայցելությունների և սպառազինության ձեռքբերման համաձայնագրերի միջոցով։

Հայկական բանակի երեք բարձրաստիճան ներկայացուցիչներից կազմված պատվիրակությունը վերջերս այցելել է Հնդկաստանի Մահարաշտրա նահանգի Նաշիկ քաղաքում գործող Հրետանային դպրոց։ Այցի ընթացքում հայկական կողմին ներկայացվել են ուսումնական ծրագրերը, կիրառվող օպերատիվ մեթոդներն ու ժամանակակից հրետանային կարողությունները։ Պատվիրակությունը հետևել է նաև կենդանի հրաձգության վարժանքների։

Ավելի վաղ՝ անցյալ ամիս, Դելիում հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի և Հնդկաստանի ռազմական բարձրագույն ղեկավարության միջև։ Քննարկումներին մասնակցել են Հնդկաստանի պաշտպանության շտաբի պետ գեներալ Անիլ Չաուհանը, ցամաքային զորքերի շտաբի պետ գեներալ Ուպենդրա Դվիվեդին, ռազմաօդային ուժերի մարշալ Ա. Պ. Սինգհը և պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհը։

2026 թվականի փետրվարին գեներալ Անիլ Չաուհանը այցելել է Երևան՝ երկկողմ պաշտպանական համագործակցությունն ամրապնդելու նպատակով։ Այցի շրջանակում նա մասնակցել է պաշտպանական հետազոտական կենտրոնների բացմանը և ընդգծել ժամանակակից պատերազմների պայմաններում համատեղ ուսուցման և փորձի փոխանակման կարևորությունը։

Հոդվածում նշվում է, որ Հնդկաստանի դերը Հայաստանի համար գնալով ավելի է կարևորվում՝ հատկապես այն ֆոնին, երբ Ռուսաստանը նվազեցրել է ռազմական մատակարարումները՝ Ուկրաինայում շարունակվող պատերազմի հետևանքով։

Հայաստանն ու Ադրբեջանը 2020 և 2023 թվականներին ներգրավված են եղել երկու խոշոր ռազմական բախումներում։ Ըստ հրապարակման՝ այդ հակամարտությունների ընթացքում ադրբեջանական բանակը կիրառել է թուրքական արտադրության զինտեխնիկա։ Բացի այդ, Ադրբեջանը խորացնում է ռազմական համագործակցությունը Պակիստանի հետ, որը պայմանագիր է կնքել 40 միավոր JF-17 Block III կործանիչների ձեռքբերման վերաբերյալ։ Այս հանգամանքները Հայաստանին մղել են նոր պաշտպանական գործընկերներ և ավելի հուսալի սպառազինության համակարգեր որոնելու ուղղությամբ։

2020 թվականից ի վեր Հայաստանը Հնդկաստանի հետ կնքել է շուրջ 2 միլիարդ դոլարի պաշտպանական համաձայնագրեր։ Դրանք ներառում են մի շարք ժամանակակից սպառազինություններ, որոնք ուղղված են հակաօդային պաշտպանության, մարտադաշտային վերահսկողության և հրթիռային հարվածային կարողությունների ամրապնդմանը։

Այդ համակարգերից է «Ակաշ» հակաօդային պաշտպանության համալիրը, որը նախատեսված է կործանիչների, ուղղաթիռների և անօդաչու թռչող սարքերի խոցման համար։ Համակարգն ապահովում է միջին հեռահարության պաշտպանություն, ունի ռադարային ուղղորդման հնարավորություն և կարող է միաժամանակ խոցել մի քանի թիրախ։ 2022 թվականին Հայաստանը դարձավ «Ակաշ» հրթիռային համակարգի առաջին արտասահմանյան գնորդը՝ Հնդկաստանի հետ կնքելով շուրջ 720 միլիոն դոլարի պայմանագիր։

Հայաստանը ձեռք է բերում նաև «Պինակա» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, որոնք նախատեսված են մեծ տարածության վրա արագ և ինտենսիվ կրակ վարելու համար։ Համակարգը հնարավորություն է տալիս ճշգրիտ հարվածներ հասցնել հակառակորդի դիրքերին, ենթակառուցվածքներին և զորքերի կուտակումներին՝ ապահովելով բարձր շարժունակություն և արագ տեղակայում մարտական պայմաններում։

«Սվաթի» ռադարային համակարգը նախատեսված է հակառակորդի հրետանային և ականանետային կրակի հայտնաբերման և հետևման համար։ Այն հնարավորություն է տալիս որոշել թշնամական կրակի արձակման կետը՝ ապահովելով արագ հակահարվածի իրականացում։ Համակարգը զգալիորեն բարձրացնում է մարտադաշտում իրավիճակային իրազեկվածությունն ու արձագանքման արագությունը։

Հնդկաստանը Հայաստանին մատակարարել է նաև առաջադեմ հակադրոնային տեխնոլոգիաներ, որոնք նախատեսված են անօդաչու թռչող սարքերի հայտնաբերման, հետևման և վնասազերծման համար։ Այս համակարգերը միտված են պաշտպանելու ռազմավարական ենթակառուցվածքներն ու ռազմական օբյեկտները հետախուզական և հարձակողական դրոններից։

«Ակաշ» հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարումները սկսվել են 2024 թվականին՝ էապես մեծացնելով Հայաստանի կարողությունները օդային և հրթիռային սպառնալիքներին հակազդելու գործում։ Հայաստանը շարունակում է ընդլայնել համագործակցությունը Հնդկաստանի հետ պաշտպանական ուսուցման, սպառազինության ձեռքբերման և հնարավոր համատեղ արտադրության ուղղություններով՝ ամրապնդելով Նյու Դելիի դերը Հարավային Կովկասի ռազմավարական հավասարակշռության մեջ։