Ռոսսելխոզնադզորը խնդիր է տեսել նաեւ հայկական միրգ-բանջարեղենում
«Ռոսսելխոզնադզոր»-ում՝ Ռուսաստանի անասնաբուժական եւ բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունում, խնդիրներ են տեսնում Հայաստանից ներկրվող ոչ միայն ծաղիկներում, այլեւ բանջարեղենում ու մրգերում։
Ծառայության ղեկավար Սերգեյ Դանկվերտն այս մասին հայտնել է ռուսական «Վեստի» լրատվական ծառայության եթերում։ «Մենք ստիպված եղանք պայմանավորվել եւ ուղարկել մեր տեսուչներին։ Նրանք դեռ մեկ շաբաթ կաշխատեն, եւ այդ ստուգման արդյունքների հիման վրա որոշում կընդունենք։ Խնդիրն այն է, որ մենք խնդիրներ ունենք ոչ միայն ծաղիկների, այլեւ բանջարեղենի ու մրգերի հետ»,- ասել է նա։
«Ռոսսելխոզնադզոր»- ը այսօրվանից սահմանափակումներ է մտցրել Հայաստանից ծաղիկների ներմուծման նկատմամբ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավիճակը գնահատել է որպես «աշխատանքային» եւ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ներսում ընդունված սովորական պրակտիկա։ Նրա խոսքով՝ բուսասանիտարական պահանջներին չհամապատասխանող ապրանքների նկատմամբ նման սահմանափակումներ միշտ էլ կիրառվել են։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Լուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվել
Արջի հարձակման հետևանքով կինը տեղում մահացել է
Դավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանը
Սուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի...
Խոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա
Կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու բոլոր փուլերը՝ քաղաքացու տեսանկյունից
Կոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ
Նիկոլ Փաշինյանը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը շեշտել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման փա...