Ինժեներական քաղաքում տեղի է ունեցել նոր տեխնոլոգիական կենտրոնի շինության հիմնարկեքի հանդիսավոր արարողությունը
Ինժեներական քաղաքում տեղի է ունեցել «Ինտտեգրալ Սոլյուշնս» ընկերության նոր տեխնոլոգիական կենտրոնի շինության հիմնարկեքի հանդիսավոր արարողությունը, իր ֆեյսբուքյան էջում տեսեկացնում է ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։ Շինության հիմքում խորհրդանշական պարկուճը տեղադրվել է ընկերության համահիմնադիրներ Արմեն Բալդրյանի և Էդուարդ Մուսայելյանի մասնակցությամբ։
Նախատեսվում է, որ նոր տեխնոլոգիական կենտրոնի գործունեության արդյունքում կստեղծվի 300-400 աշխատատեղ՝ նպաստելով Հայաստանում բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավմանը, մասնագիտական ներուժի զարգացմանը և տեխնոլոգիական էկոհամակարգի ընդլայնմանը։
«Ինտտեգրալ Սոլյուշնսի» նոր տեխնոլոգիական կենտրոնում կտեղակայվի նաև ընկերության կողմից Siemens-ից ձեռք բերված գերհամակարգիչը՝ էմուլյատորը, որը կարևոր նշանակություն ունի կիսահաղորդչային ոլորտի զարգացման համար։ Այն հայկական ընկերություններին հնարավորություն կտա տեղում իրականացնել նախագծվող չիպերի թեստավորումն ու վավերացումը՝ մինչև արտադրական փուլ անցնելը։ Մինչ այժմ հայկական ընկերություններն այդ գործընթացն իրականացրել են արտերկրում՝ կրելով զգալի ժամանակային և ֆինանսական ծախսեր։
Կարևորագույն այս ենթակառուցվածքով Հայաստանը դառնում է ոչ միայն ծրագրային լուծումներ մշակող, այլև սեփական ապարատային տեխնոլոգիաների և չիպերի նախագծմամբ զբաղվող տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն՝ ամրապնդելով երկրի տեխնոլոգիական մրցունակությունը և խթանելով արհեստական բանականության ու բարձր տեխնոլոգիաների ոլորտների առաջընթացը։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ