Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայաստանի Հանրապետությունում ևս արձանագրվել է վառելիքի գների բարձրացում Ալիկ Ալեքսանյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով Քաղաքացիական ավիացիան Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտ է Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄ Առաջին անգամ Ռոնալդուն պաշտոնական խաղում ամբողջությամբ մնաց պահեստայինների նստարանին Իրավապահները առգրավել են մաքսանենգ ճանապարհով ներկրված 6 կգ մարիխուանա (տեսանյութ) Պաուլո Դիբալան և Նաուել Մոլինան չեն մասնակցելու Լիոնել Մեսսիի հրաժեշտի խաղին Պենտագոնը հաստատում է Իրաքից ԱՄՆ զորքերի դուրսբերման ավարտը Աշխարհում շոգի հետ կապված մահացության դեպքերի թիվն աճել է Հարկավոր է մեծ ներդրումներ կատարել ավելի ուժեղ Եվրոպա ունենալու համար Իսրայելի տրանսպորտի նախարարը պահանջում է կասեցնել Flydubai-ի հետ թռիչքները ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն»

Հայաստանի Հանրապետությունում ևս արձանագրվել է վառելիքի գների բարձրացումԱլիկ Ալեքսանյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքովՔաղաքացիական ավիացիան Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտ էՍպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄԱռաջին անգամ Ռոնալդուն պաշտոնական խաղում ամբողջությամբ մնաց պահեստայինների նստարանինԻրավապահները առգրավել են մաքսանենգ ճանապարհով ներկրված 6 կգ մարիխուանա (տեսանյութ)Պաուլո Դիբալան և Նաուել Մոլինան չեն մասնակցելու Լիոնել Մեսսիի հրաժեշտի խաղինՊենտագոնը հաստատում է Իրաքից ԱՄՆ զորքերի դուրսբերման ավարտըԱշխարհում շոգի հետ կապված մահացության դեպքերի թիվն աճել էՀարկավոր է մեծ ներդրումներ կատարել ավելի ուժեղ Եվրոպա ունենալու համարԻսրայելի տրանսպորտի նախարարը պահանջում է կասեցնել Flydubai-ի հետ թռիչքներըՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն»ԱՄՆ Գերագույն դատարանը թույլ է տվել Թրամփի վարչակազմին վերսկսել միգրանտների արտաքսումները երրորդ երկրներԱՄՆ պատժամիջոցներ` ռուսական և չինական ընկերությունների նկատմամբ. ReutersՍկեսուրի կողմից պարբերաբար նվաստացումների հետևանքով կինն ինքնասպան է եղելՀին նմուշի անձնագիրը վավեր կմնա մինչև ժամկետի ավարտը Կենսաթոշակի նշանակման որոշումները քաղաքացիները կստանան SMS-ովԻրանը ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման համար ներկայացրել է յոթօրյա ծրագիր Պատրիարք Կիրիլը շնորհավորել է արքեպիսկոպոս Եզրաս ՆերսիսյանինFlydubai-ի օդաչուներից մեկը Օմանի քաղաքացի է եղել. CNNՀանրային քննարկման է դրվել երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային վարկի մարման աջակցության բաղադրիչի ժամկետը երկարաձգելու նախագիծըԿալինինգրադի շրջափակման դեպքում Ռուսաստանը պատրաստ է միջուկային հարված հասցնել Երկարաձգվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումըԱՄՆ-ն ու Հայաստանը կարևորագույն հանքանյութերի ոլորտում անցնում են գործնական քայլերիՆիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ նիստԻրաքում ավարտվել է ԱՄՆ-ի առաքելությունըՄենք չենք կարող ձեռք տալ ֆուտբոլինՔննարկվել են Արդարադատության նախարարության իրավական և թվային բարեփոխումներըՀայաստանը տասներորդն է միջինից բարձր եկամուտ ունեցող 35 երկրների ինովացիոն վարկանիշումՔննարկվել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև արդարադատության ոլորտում համագործակցության զարգացմանն առնչվող հարցերՆա կարող է դառնալ Թենեսի նահանգում մահապատժի ենթարկված առաջին կինըՕդի ջերմաստիճանը կնվազիԱննա Վարդապետյանը ներկայացրել է արտերկրից ապօրինի գույքի վերադարձի մարտահրավերներն ու լուծումներըՆոր պահանջներ` էլեկտրաէներգետիկական համակարգի հզորության գործակցի վերաբերյալԲաքուն և Մինսկն ամրապնդում են ռազմական համագործակցությունըՌՈ պետը շրջայց է կատարել բանակային դիրքերումՀայաստանի քաղաքացիական ավիացիան 93 տարեկան էՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշար Առաջին միավորները Ազգերի լիգայի խաղարկությունումՔաղաքապետարանը տեղեկացնում էԻսրայելում ստուգվում է FlyDubai-ի ինքնաթիռի օդաչուի ինքնասպանության փորձի վարկածըՎոլոդինը երրորդ անգամ անընդմեջ ընտրվել է ՌԴ Պետդումայի նախագահԱրաղչին ստացել է Հորմուզի վերաբերյալ Իրանի պլանին ԱՄՆ-ի պատասխանը. ReutersՌուսաստանից դիզելային վառելիքի արտահանման արգելքը մեկ ամսով երկարաձգվել էՄեծ Բրիտանիայի հարաբերությունների երկարաժամկետ փոփոխությունների տարբերակներըՀրազդանի Firebird AI կենտրոնի վերաբերյալ ռուսական հեռուստաալիքի գնահատականը քաղաքականացված է. Դավիթ ԹադևոսյանՄիքայել Մինասյանը հրավիրվել է Գլխավոր դատախազությունԵրևանում պաշտոնապես բացվեց «Յուվենտուս» ՖԱ-ի ակադեմիայի մասնաճյուղերից մեկըՄեկնարկում է «Երևան. քաղաք և պատմություն» միջազգային գիտաժողովըՀայաստանում քննարկվել են գենդերազգայուն կենսաբազմազանության կառավարման հնարավորությունները
Բիզնես

Էլեկտրաէներգիայի մեծածախ շուկայի ազատականացման արդյունքները. ՀԾԿՀ-ն արձանագրել է շոշափելի առաջընթաց

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ մայիսի 19-ին հրավիրված նիստում քննարկվել է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2025 թվականի գործունեության մասին հաղորդումը: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից:

Հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը՝ ներկայացնելով 2025 թվականի գործունեության արդյունքները՝ նշել է, որ հաշվետու տարին նշանավորվել է ինչպես օրենսդրական լրամշակումներով, այնպես էլ շուկայի կառուցվածքային զարգացումներով: Նրա խոսքով՝ հանձնաժողովի քննարկմանը ներկայացվել են Ամերիկյան միջազգային զարգացման գործակալության Հայաստանի էներգետիկ անվտանգության ծրագրի և Համաշխարհային բանկի  մշակած «Էլեկտրաէներգետիկայի մասին» և «Վերականգնվող էներգետիկայի» և «էներգախնայողության մասին» օրենքների լրամշակված նախագծերը, որոնց վերաբերյալ հանձնաժողովը ներկայացրել է իր դիտողություններն ու առաջարկությունները:

Հաշվետու տարվա ընթացքում լրամշակվել են նաև էներգետիկայի բնագավառի կարգավորմանն ուղղված հիմնարար իրավական ակտերը՝ մեծածախ և մանրածախ շուկաների առևտրային կանոնները, հաղորդման և բաշխման ցանցային կանոնները, գազամատակարարման համակարգում սակագների հաշվարկման մեթոդիկաները, լիցենզավորման կարգը և կարգավորվող ընկերությունների գնումների նկատմամբ պահանջները:

Բանախոսը նշել է, որ էլեկտրաէներգիայի մեծածախ շուկայի ազատականացումից չորս տարի անց արձանագրվել է շոշափելի աճ: «Եթե 2022 թվականին ազատական հատվածի սպառումը կազմել էր ներքին սպառման 5.3 տոկոսը, ապա 2023 թվականին՝ 20.1 տոկոս, 2024 թվականին՝ 27.8 տոկոս, իսկ 2025 թվականին այն հասել է արդեն 33.2 տոկոսի: Միայն 2025 թվականին 6-10 կՎ լարման սպառողների շուրջ 474.5 միլիոն կիլովատ ժամ սպառման ծավալ մուտք է գործել ազատական շուկա»,- ընդգծել է Մեսրոպ Մեսրոպյանը:

2025 թվականին վերանայվել են բնական գազի փոխադրման, գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայությունների և պահեստավորման սակագները, սակայն սպառողներին վաճառվող բնական գազի սակագնի փոփոխության անհրաժեշտություն չի առաջացել: Նույն իրավիճակն է պահպանվել նաև էլեկտրաէներգիայի և խմելու ջրի ոլորտներումգ տարվա ընթացքում հոսանքի, գազի և ջրի սակագները մնացել են անփոփոխ:

Վերականգնվող էներգետիկայի զարգացման ուղղությամբ 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հանրապետությունում գործել է 191 փոքր հիդրոէլեկտրակայան՝ 403 մեգավատ ընդհանուր հզորությամբ, 20-ը եղել են կառուցման փուլում՝ 38 մեգավատ հզորությամբ: Արևային էներգետիկայի ոլորտում գործել է 100 արևային էլեկտրակայան՝ 448 մեգավատ հզորությամբ, եւս 42-ը՝ կառուցման փուլում՝ 183 մեգավատ հզորությամբ: Բացի այդ, բաշխման ցանցին միացված ինքնավար արևային արտադրողների թիվը գերազանցել է 50 հազարը, նրանց ընդհանուր հզորությունը կազմել է 640 մեգավատ, իսկ ամսական աճը միջինը կազմել է 15-20 մեգավատ:

Նշվել է, որ հեռահաղորդակցության ոլորտում նույնպես արձանագրվել է աճ: Շարժական կապի բաժանորդների թիվը 2025 թվականի տարեվերջին կազմել է 4,151,192՝ նախորդ տարվա համեմատ աճելով 66,792-ով: Շարժական լայնաշերտ ինտերնետի բաժանորդների թիվը կազմել է 3,550,621՝ աճելով 8.9 տոկոսով: Հանրապետությունում գործում է ամրակցված կապի 202 լիցենզավորված օպերատոր, որոնցից 170-ը՝ մարզերում, 32-ը՝ Երևանում: Ամրակցված լայնաշերտ ինտերնետի բաժանորդների թիվը կազմել է 624,985՝ աճելով 3.5 տոկոսով:

2025 թվականի ընթացքում հանձնաժողովը ստացել է 3460 դիմում -բողոք, որոնցից 1906-ը՝ գրավոր, 1554-ը՝ բանավոր:

Հաշվետու տարում հանձնաժողովի բյուջեն կազմել է 1 միլիարդ 190.2 միլիոն դրամ, որից փաստացի ծախսվել է 1 միլիարդ 102,7 միլիոն դրամ, իսկ 88.5 միլիոն դրամը վերադարձվել է պետական բյուջե: Միաժամանակ պետական բյուջե է փոխանցվել շուրջ 10.3 միլիարդ դրամ, որի հիմնական մասը՝ 9.7 միլիարդ դրամը, ձևավորվել է ռադիոհաճախականությունների օգտագործման և թույլտվությունների տրամադրման գծով մուտքերից: Լիցենզիայի տուրքերից մուտքագրվել է 380.23 միլիոն դրամ, իսկ իրավական ակտերի խախտումների համար կարգավորվող անձանց կողմից վճարվել է 227.4 միլիոն դրամ:

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2025 թվականի գործունեության մասին հաղորդումն ընդունվել է ի գիտություն: