ՀՀ քաղաքացի դառնալու համար բավական է ծնողներից միայն մեկի համաձայնությունը
«ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում կատարվել են 2 կարեւոր փոփոխություն, որը սկսել է ուժի մեջ մտնել հունվարի 6-ից: Օրենքում փոփոխություններն առնչվում են նախկին ՀԽՍՀ քաղաքացիներին, ովքեր 1995թ. նոյեմբերի 28-ի դրությամբ մշտապես բնակվել են ՀՀ-ից դուրս, եւ մինչեւ 18 տարեկան երեխայի անձնագրավորմանը:
Հիշյալ փոփոխությունների մասին ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում.
«2018թ. հունվարի 6-ին ուժի մեջ են մտել «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունները:
Մինչ փոփոխությունը նշված օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն 1995թ. նոյեմբերի 28-ի դրությամբ (այսինքն՝ օրենքի ուժի մեջ մտնելու պահի դրությամբ) այլ պետությունում բնակվող ազգությամբ հայ նախկին ՀԽՍՀ քաղաքացիները, եթե մինչև նշված ժամկետը (այսինքն՝ 1995թ. նոյեմբերի 28-ը) չեն ստացել այլ պետության քաղաքացիություն, հանդիսանում էին ՀՀ քաղաքացիներ օրենքի ուժով, անկախ այն հանգամանքից ստացել էին ՀՀ քաղաքացու անձնագիր, թե՝ ոչ:
Կատարված փոփոխության համաձայն, վերը նշված կատեգորիայի անձինք կհամարվեն ՀՀ քաղաքացիներ, եթե դիմեն և ստանան ՀՀ քաղաքացու անձնագիր: Այսինքն՝ կհանդիսանան ՀՀ քաղաքացիներ ոչ թե օրենքի ուժով, այլ իրենց դիմումի համաձայն ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալուց հետո:
Այդ դեպքում կհամարվեն ՀՀ քաղաքացիներ 1995թ. նոյեմբերի 28-ից:
Իսկ «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, նախկինում այն դեպքում, երբ ծնողներից մեկը երեխայի ծնվելու պահին ՀՀ քաղաքացի է, իսկ մյուսը` օտարերկրյա քաղաքացի, երեխան, անկախ այլ պետության քաղաքացիություն ունենալու հանգամանքից, իրավունք ունի ձեռք բերելու ՀՀ քաղաքացիություն` ծնողների գրավոր համաձայնությամբ: Պրակտիկայում հանդիպում են դեպքեր, երբ ծնողներից մեկը (օտարերկյա կամ ՀՀ քաղաքացի) գտնվելով այլ պետությունում տարիներ շարունակ չի տալիս իր համաձայնությունը կամ ծնողներից մեկի գտնվելու վայրը տարիներ շարունակ անհայտ է:Այս դեպքում խախտվում է երեխայի մի շարք իրավունքներ:
2018թ. հունվարի 6-ին ուժի մեջ են մտել «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունները: Ըստ փոփոխություններից մեկի ծնողների համաձայնության բացակայության դեպքում երեխան ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, եթե բնակվում է Հայաստանի Հանրապետությունում, և առկա է ծնողներից մեկի համաձայնությունը:
Այսինքն, եթե երեխայի ծնվելու պահին ծնողներից մեկը ՀՀ քաղաքացի է, իսկ մյուսը օտարերկրյա պետության քաղաքացի և բացակայում է նրանց համաձայնությունը երեխայի ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ, երեխան կարող է ձեռք բերել ՀՀ քաղաքացիություն և ՀՀ քաղաքացու անձնագիր, եթե բնակվում է ՀՀ-ում և դրա համար դիմում է նրա ծնողներից մեկը: Այս դեպքում նշանակություն չունի, որ ծնողն է դիմում՝ Հայաստանի Հանրապետության, թե օտարերկրյա պետության քաղաքացին:
Անհրաժեշտ է ընդունել ի գիտություն՝
Երեխան, ում ծնողները նրա ծնվելու պահին Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, անկախ ծնվելու վայրից, ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն:
Այս դեպքում, երեխայի անձնագրավորման համար անձնագրային ծառայություն դիմելիս մյուս ծնողի համաձայնությունը չի պահանջվում»,- հայտնում է Բիչախչյանը:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Հայաստանի դպրոցների ավելի քան 80 տոկոսում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Պոլիտեխնիկի նախակրթարանում իրականացվում են բարեկարգման և արդիականացման աշխատանքներ
Երևանի քաղաքապետարանը հայտարարում է «Մաքուր Երևան» ստեղծագործական մրցույթի մեկնարկը