ԵՄ–ում ապաստան հայցող ՀՀ քաղաքացիների թիվն ավելի քան մեկ երրորդով կրճատվել է
Եվրամիությունում ապաստան հայցող ՀՀ քաղաքացիների թիվը ավելի քան մեկ երրորդով կրճատվել է։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։
«Ըստ Եվրոստատի՝ 2025 թվականին ԵՄ անդամ երկրներում ապաստան հայցած (ժողովրդական լեզվով ասած՝ հանձնված) ՀՀ քաղաքացիների թիվը կազմել է 2850, ինչն ավելի քան 34 տոկոսով պակաս է 2024 թվականի նույն ցուցանիշից (4330 քաղաքացի) և ավելի քան 46 տոկոսով պակաս է նույն ցուցանիշի՝ Սերժ Սարգսյանի և Տաշիրի Կարեն Կարապետյանի իշխանության տարիների (2009-2017) տարեկան միջինից (5280 քաղաքացի)։ Եվ ընդհանրապես, սրանից ավելի քիչ հայցեր եղել են միայն քովիդային 2020 և 2021 թվականներին, ակնհայտորեն, պայմանավորված լոքդաունի և օդային ուղևորափոխադրումների շեշտակի կրճատման հետ։ Համոզված եմ, որ առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրմանը զուգահեռ՝ այս թիվն է՛լ ավելի է նվազելու։
Միանգամից պատասխանեմ բոլոր այն հոռետեսներին, որոնք կասեն, թե այս նվազումը կապված է ԵՄ մեկնելու հնարավորությունների ինչ-ինչ ֆիզիկական սահմանափակումների հետ․ 2025 թվականին 2024 թ․ համեմատ՝ Հայաստանից ԵՄ օդային ճանապարհով ուղևորափոխադրումների թիվը աճել է 178․000-ով (որից 87,000-ը մեկնումների, իսկ 91,000-ը ժամանումների աճն է)։ Այսինքն ոչ թե ԵՄ-ում ֆիզիկապես հայտնվելու հնարավորություններն են նվազել, այլ այնտեղ ապաստան հայցելու և մնալու կարիքը և(կամ) ցանկությունը։ Ու 2025-ը այդ առումով բեկումնային տարի էր»,– գրել է նա։


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի
Հայաստանի դպրոցների ավելի քան 80 տոկոսում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ
Արքայազն Էնդրյուն օգնել է Էփշտեյնին վայրէջք կատարել Մեծ Բրիտանիայում գտնվող բազաներում․ Telegraph
Պոլիտեխնիկի նախակրթարանում իրականացվում են բարեկարգման և արդիականացման աշխատանքներ