Ընդամենը չորս ամիս
Խորհրդարանական ընտրություններին մնացել է ընդամենը չորս ամիս։ Կարող ենք պնդել, որ առաջիկա չորս ամիսներին հրաշքներ չեն լինի եւ քաղաքական դաշտը կմնա նույն խայտառակ վիճակում։
Քաղաքական դաշտ, առանց դասական քաղաքական գործիչների կամ գրեթե առանց դասական քաղաքական գործիչների։ Խնդրում եմ դասական գործիչ ասելով չհասկանալ Էդմոն Մարուքյանին։
Այս իրավիճակում, այս պայմաններում Գագիկ Ծառուկյանը կարող է մեկ քաղաքական գործիչ լինել, մեկ գործարար։ Չզարմանաք, եթե որոշ ժամանակ անց նրան կրկին տեսնեք քաղաքական դաշտում՝ ժողովրդին խաղողի վազի սյուներ կամ սիլոս բաժանելիս։ Չզարմանաք։
Եթե չեք զարմանում, թե ինչպես է Բենի Հիլի երիտասարդ տարիների դեմքոով, հայաստանյան իրականությունից հազարավոր կիլոմետրերով հեռու, քաղաքականությունից ընդհանրապես չհասկացող Սամվել Կարապետյանծի եղբոր որդին իր ընտանիքով հայտնվել քաղաքական դաշտում, ապա Ծառուկյանից չզարմանաք։
Մի զարմացեք, քանի որ եթե ընտրություններին մասնակցող ուժի ներկայացուցիչը համարձակվում է հայտարարել, թե Հայաստանում հայերենը չպետք է լինի միակ պետական լեզուն, իսկ դրանից հետո կյանքը շարունակվում է սովորական հունով։
Մենք ունենք մի քաղաքական դաշտ, որտեղ վարչապետի պաշտոնը զբաղեցնելու հայտ է ներկայացնում Արման Թաթոյանը, որը ըստ շրջանառվող լուրերի, հրաժարվեց ելույթ ունենալ Արցախին աջակցող հանրահավաքին (2022թ.), ինչ է թե կարող է վարկաբեկվել նույնանալով Քոչարյանի կամ Դաշնակցության հետ։
Տխուր է հայաստանյան քաղաքական դաշտը, քանի որ խորհրդարանական ընտրություններին մասնակցել պատրաստվող ուժեր կան, որոնք քաղաքական բանտարկյալ են համարում Վարդանիկին՝ Վարդան Ղուկասյանին կամ այն երկու բլոգերին, թե լրագրողին, որոնք անդադար վիրավորում, ծաղրում եւ անվանարկում էին մարդկանց, այդ թվում եւ հերոսի ծնողների։
Այս ընտրությունները վերջին են լինելու նման քաղաքական դաշտով, քանի որ այս ընտրություններից հետո սկսելու է նոր-նոր ձեւավորվել դասական քաղաքական դաշտը, որտեղ չեն լինի մարդիկ, որոնց համար քաղաքականությամբ զբաղվելը պարզապես բիզնեսին աջակցելու միջոց է կամ օտար պետություններին սպասարկելու հնարավորություն։
Top-News.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ