Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ղրղզստանում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ Շվեդիայում 2026 թվականին զորակոչիկների թիվը կլինի ամենամեծը մի քանի տասնամյակի ընթացքում «ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը Հիմնանորոգվում է Սևան-Մարտունի-Վարդենիս-ՀՀ սահման ավտոճանապարհի մի հատվածը Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը Ռիհաննան «ստեղծագործական գործընթացի մեջ է» Չինաստանում ստեղծել են 173 հազար դոլարանոց ռոբոտ ԳՇ պետը ժամկետային զինծառայողների հետ քննարկել է բանակում կարգապահության բարձրացման հարցերը Շինարարական աշխատանքների պատճառով Խանջյանի մի հատվածը փակ կլինի, Տ4-ի երթուղին էլ կփոխվի Ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 209 քրեական վարույթ

Ղրղզստանում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստըԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է ՆիդերլանդներումՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտՇվեդիայում 2026 թվականին զորակոչիկների թիվը կլինի ամենամեծը մի քանի տասնամյակի ընթացքում«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրըՀիմնանորոգվում է Սևան-Մարտունի-Վարդենիս-ՀՀ սահման ավտոճանապարհի մի հատվածըՀուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսըՌիհաննան «ստեղծագործական գործընթացի մեջ է»Չինաստանում ստեղծել են 173 հազար դոլարանոց ռոբոտԳՇ պետը ժամկետային զինծառայողների հետ քննարկել է բանակում կարգապահության բարձրացման հարցերըՇինարարական աշխատանքների պատճառով Խանջյանի մի հատվածը փակ կլինի, Տ4-ի երթուղին էլ կփոխվիԸնտրական բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 209 քրեական վարույթՍա կարելի է որպես մարտահրավեր դիտարկելՉուամենին և Կամավինգան գերադասում են մնալ ՄադրիդումBBC-ի հետաքննություն․ Բրիտանական բանակի դեռահասների ուսումնարանում բացահայտվել են սեռական բռնության տասնյակ դեպքեր «Արսենալն» անհաջողությամբ է մեկնարկել ստուգատեսների շարքըՍիբիհան շնորհակալություն է հայտնել Բայրամովին Բաքվի տրամադրած հումանիտար օգնության համարՍԱՏՄ-ն կասեցրել է «Քաղցր հեքիաթ» ըմպելիքների արտադրամասի գործունեությունըԱրենի համայնքին կհատուցվի 2.2 միլիոն դրամ. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել էԿառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերինԲացահայտվել է Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի կողմից 2.5 մլն դոլար արժողության գույքի շորթման և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքԲաքվի Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել հայ գերիների դատավճիռըԳավին այսուհետ հանդես կգա վարդագույն մազերովՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթNASA-ն հաստատել է՝ SpaceX-ի հրթիռի հատվածը բախվել է ԼուսնինԻնֆանտինոն ներուղություն է խնդրել, բայց պահպանել է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնըՄաշտոցի համայնքային ոստիկանները ավտոմեքենաներից կատարված գողության դեպք են բացահայտելԻնչպե՞ս է քաղաքային աղմուկն ազդում մարդու առողջության վրաՊաշտոնից ազատումներ և նշանակումներ՝ մի շարք գերատեսչություններում. վարչապետը որոշումներ է ստորագրելՀայտնի է Վրաստանում մասշտաբային հոսանքազրկման պատճառըԱդրբեջանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում գազ մատակարարել Ուկրաինային. ԲայրամովՀրդեհ՝ Կապանի երկու տների տանիքներում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումըՌուսաստանը հայտնել է ուկրաինական ավելի քան 600 անօդաչու թռչող սարք խոցելու մասին Քրիստիննե Գրիգորյանը վերանշանակվել է արտաքին հետախուզության ծառայության պետի պաշտոնումՌուսաստանը պետք է երկարատեւ ռազմական գործողությունների պատրաստ լինիՈրքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունըԲենզալցակայանում տեղի է ունեցել պայթյուն. կա 2 տուժածԲերդ համայնքին կվերադարձվի 5.9 հա մակերեսով 3 հողամասԵրևանում ծառեր են կոտրվել և ընկել ավտոմեքենաների վրաՎինիսիուսը ջնջել է Ռեալի հետ կապված բոլոր լուսանկարներն ու գրառումներըԵրևանի աղբահանության համակարգը կհամալրվի նոր սերնդի 10 աղբատար մեքենայովՍպիտակում նոր կառուցված շենքի բնակարաններից 23-ը կհատկացվի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներինԵվրոպայի մայրաքաղաքները գրանցում են շոգի նոր ռեկորդներ Ոչ դիլերների համար էլեկտրամոբիլների ներմուծման քվոտան սպառվում է. մնացորդը` 784 հատ. ՊԵԿԻրանի և Օմանի միջև համաձայնագիրը չի երաշխավորում Հորմուզի նեղուցով նավարկության անվտանգությունը. ԲաղաեիՍաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվումԷրեբունի և Արաբկիր վարչական շրջանների որոշ հասցեներում գազանջատում էՀրշեջ-փրկարարները մարել են կահույքի արտադրամասում բռնկված հրդեհըՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթՈրպես անհետ կորած որոնվում է 1992թ. ծնված Վահագ Մարտիրոսյանը

Առայժմ գործնականում ամեն ինչ հակառակ տեսքն ունի. սահմանվում են նոր պատժամիջոցներ, բաց ծովում «պատերազմ» է կազմակերպվում լցանավերի դեմ. Լավրով

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ գործնական քայլերը դեռևս չեն համապատասխանում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի այն հայտարարություններին, թե իրենք մերժում են Ռուսաստանի նկատմամբ Սպիտակ տան նախկին ղեկավար Ջոզեֆ Բայդենի քաղաքականությունը և դիտարկում են փոխշահավետ համագործակցության հնարավորությունը։ «Մեզ ասում են, որ պետք է լուծել ուկրաինական խնդիրը։ Անքորիջում մենք ընդունեցինք Միացյալ Նահանգների առաջարկը։ Եթե մոտենանք «տղամարդավարի», ապա նրանք առաջարկեցին՝ մենք համաձայնեցինք, նշանակում է՝ խնդիրը պետք է լուծվի։ (...) Մեզ համար կարևոր էր ԱՄՆ-ի դիրքորոշումը։ Ընդունելով նրանց առաջարկը՝ մենք կարծես թե կատարեցինք ուկրաինական հարցը լուծելու և լիամասշտաբ, լայն ու փոխշահավետ համագործակցության անցնելու խնդիրը», - ասել է Լավրովը TV BRICS միջազգային ցանցին տված հարցազրույցում։

«Առայժմ գործնականում ամեն ինչ հակառակ տեսքն ունի. սահմանվում են նոր պատժամիջոցներ, բաց ծովում «պատերազմ» է կազմակերպվում լցանավերի դեմ՝ խախտելով ՄԱԿ-ի ծովային իրավունքի մասին կոնվենցիան», - պարզաբանել է նախարարը։

«Այսինքն՝ տնտեսական ասպարեզում ամերիկացիները հայտարարել են տնտեսական գերիշխանության հասնելու խնդրի մասին»,- փաստել է ՌԴ ԱԳ նախարարը։ «Նշեմ նաև, որ չնայած ԱՄՆ նախագահ Թրամփի վարչակազմի բոլոր այն հայտարարություններին, թե անհրաժեշտ է վերջ դնել Բայդենի սանձազերծած պատերազմին Ուկրաինայում, պայմանավորվել ու այն հանել օրակարգից և որ այդ դեպքում, իբր, կբացվեն ռուս-ամերիկյան փոխշահավետ ներդրումային ու այլ համագործակցության հստակ և լուսավոր հեռանկարներ, այդ վարչակազմը չի վիճարկում ոչ մի օրենք, որոնք Բայդենն ընդունել է Ռուսաստանին «պատժելու» համար՝ հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո», նշել է Լավրովը։

ՌԴ ԱԳ նախարարն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ 2025 թվականի ապրիլին երկարաձգվել է նախագահ Բայդենի կողմից դեռևս 2021 թվականին ստորագրված թիվ 14024 գործադիր հրամանը, «որի կորիզը Ռուսաստանին «պատժելն» է, մեր երկրի դեմ պատժամիջոցների սահմանումը՝ ներառյալ ռուսական ոսկեարժութային պահուստների սառեցումը»։ Լավրովի խոսքով՝ «այս ամենը զտարյուն «բայդենականություն» է, որն ԱՄՆ նախագահ Թրամփն ու իր թիմը մերժում են»։

«Այնուամենայնիվ, նրանք հանգիստ «անցկացրեցին» դա և Ռուսաստանի դեմ օրենքն ու պատժամիջոցները շարունակում են գործել։ Նրանք պատժամիջոցներ սահմանեցին «Լուկօյլի» և «Ռոսնեֆտի» նկատմամբ։ Ընդ որում, նրանք դա արեցին աշնանը՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Թրամփի՝ Անքորիջում ունեցած լավ հանդիպումից ընդամենը մի քանի շաբաթ անց»,- ասել է Լավրովը։

«Բացի այն, որ նրանք կարծես թե առաջարկ արեցին Ուկրաինայի վերաբերյալ, և մենք պատրաստ էինք (իսկ հիմա նրանք պատրաստ չեն), մենք տնտեսության ոլորտում ևս որևէ «վարդագույն» ապագա չենք տեսնում։ Ամերիկացիները ցանկանում են իրենց վերահսկողության տակ առնել բոլոր առաջատար երկրների ու մայրցամաքների էներգակիրների մատակարարման բոլոր երթուղիները։ Եվրոպական մայրցամաքում նրանք «աչք ունեն» երեք տարի առաջ պայթեցված «Հյուսիսային հոսքերի», ուկրաինական գազատրանսպորտային համակարգի և «Թուրքական հոսքի» վրա»,- նշել է ՌԴ ԱԳ նախարարը։

Ինչպես պարզաբանել է Լավրովը. «Համագործակցության առումով բաց մնալով բոլոր երկրների, այդ թվում՝ այնպիսի խոշոր տերության հետ, ինչպիսին Միացյալ Նահանգներն են՝ ճիշտ այնպես, ինչպես Հնդկաստանը, Չինաստանը, Ինդոնեզիան, Բրազիլիան, մենք գտնվում ենք մի իրավիճակում, երբ հենց ամերիկացիներն են այդ ճանապարհին արհեստական խոչընդոտներ ստեղծում»։ «Մենք ստիպված ենք ԲՐԻԿՍ-ի երկրների հետ փնտրել մեր ֆինանսական, տնտեսական, ինտեգրացիոն, լոգիստիկ և այլ նախագծերի զարգացման լրացուցիչ պաշտպանված ուղիները»,- եզրափակել է Լավրովը։