Չինաստան այցի ընթացքում Թրամփին կմիանան նաև գործարարներ
Իլոն Մասկը, Apple-ի Թիմ Կուկը, GE Aerospace-ի Լարի Քալփը և Boeing-ի Քելլի Օրտբերգը այս շաբաթ կմիանան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Չինաստան կատարելիք նրա այցի ընթացքում. Reuters-ին հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչը:
Պաշտոնյայի փոխանցմամբ՝ պատվիրակության կազմում կլինեն նաև Meta-ից Դինա Փաուել ՄակՔորմիկը, BlackRock-ի Լարի Ֆինկը, Blackstone-ի Սթիվեն Շվարցմանը, Micron-ի Սանջայ Մեհրոտրան, Mastercard-ի Մայքլ Միբախը, Qualcomm-ի Քրիստիանո Ամոնը և Visa-ի Ռայան ՄակԻներնին: Cisco-ի գործադիր տնօրեն Չակ Ռոբինսը նույնպես հրավիրված է եղել Սպիտակ տան կողմից, սակայն չի կարողացել մասնակցել, քանի որ այս շաբաթ հրապարակվելու են ընկերության եկամուտների վերաբերյալ հաշվետվությունները:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Reuters-ը, սպասվում է, որ ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության կգան երկկողմ առևտուրն ու ներդրումները խթանող հարթակներ ստեղծելու հարցում: Ակնկալվում է նաև, որ Չինաստանը կհայտարարի Boeing օդանավերի, ամերիկյան գյուղատնտեսական մթերքների և էներգակիրների գնման մասին: Խոշոր գործարար պայմանագրերն ու գնումները հաճախ հայտարարվում են հենց ԱՄՆ-Չինաստան գագաթնաժողովների ժամանակ:
Այցին կմասնակցեն նաև Cargill-ի Բրայան Սայքսը, Coherent-ի Ջիմ Անդերսոնը և Illumina-ի Ջեյքոբ Թեյսենը:
Երկու երկրները կքննարկեն նաև առևտրային պատերազմում հաստատված «զինադադարի» երկարաձգման հարցը, որը թույլ է տալիս հազվագյուտ հողային մետաղների հոսքը Չինաստանից ԱՄՆ: Այնուամենայնիվ, դեռևս պարզ չէ՝ արդյոք այդ համաձայնագիրը կերկարաձգվի հենց այս շաբաթ, թե ոչ:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Լուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվել
Արջի հարձակման հետևանքով կինը տեղում մահացել է
Դավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանը
Սուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի...
Խոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա
Կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու բոլոր փուլերը՝ քաղաքացու տեսանկյունից
Կոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ
Նիկոլ Փաշինյանը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը շեշտել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման փա...