Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսությունը հասունացել է այնքան, որ դրական արդյունքներ լինեն. Միրզոյան
Մենք միշտ մտածել ենք, որ շատ դժվարին, վտանգավոր տարածաշրջանում ենք ապրում, որտեղ մեր անկախությունը և գոյությունը միշտ հարցականի տակ են: Սա ճշմարիտ է մասնակիորեն կամ ամբողջովին: Բայց մարտահրավերը միշտ եղել է այն, թե ինչպես է հնարավոր այս սպառնալիքն առավելության փոխակերպել: Եվ սա հենց այն է, ինչ մենք ցանկանում ենք անել Հայաստանում: Այդ մասին «Երևանյան երկխոսություն» համաժողովի շրջանակում ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Ամբողջ աշխարհը մատակարարման շղթայի նոր աղբյուրներ է փնտրում, տրանսպորտային նոր միջանցքներ: Խոչընդոտ լինել նշանակում է շարունակաբար սպառնալիք մնալ»,- ասաց նա:
Ըստ արտգործնախարարի՝ այժմ փորձ է արվում հասկանալ՝ Հայաստանը կարո՞ղ է Եվրոպան կապել Կենտրոնական Ասիայի, Հնդկաստանի, Չինաստանի, Հեռավոր Արևելքի հետ, և սա կարող է լինել ոչ միայն Հայաստանի ինքնիշխանությունը փրկելու լուծումը, այլև հավելյալ երաշխիք՝ հետագայում առավել խաղաղ ու բարգավաճ կեցության համար:
«Մենք նաև պետք է նկատենք, որ խաղաղությունը, այո՛, կարող է ակնհայտ լուծում լինել, սակայն, մյուս կողմից, չես կարող խաղաղությունը մենակով կառուցել, չես կարող հռչակել խաղաղություն, երբ հարևաններդ կարծում են, որ դու թշնամի ես, և ուզում են ոչնչացնել քեզ:
Ուստի մարտահրավերն այն է, որ կարողանանք ստեղծել մի իրավիճակ, որտեղ բոլոր հարևանները, տարածաշրջանի բոլոր դերակատարները հետաքրքրված լինեն այդ իսկ խաղաղությամբ, ուզում են ապահովել հենց այդ խաղաղությունը և ուզում են Modus vivendi ստեղծել, տոլերանտություն, հանդուրժողականություն, համագործակցություն, որը մենք հենց հիմա փորձում ենք անել»,- ասաց նա:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Մոռացված աստվածների զոհը. Գերմանիայում գտել են տղամարդու աճյուն՝ դաժան ծեսի հետքերով
Դարվինի հանելուկը, որի շուրջ 160 տարի գլուխ էին կոտրում, վերջապես պատասխան ստացավ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում