Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայաստանը նոր ատոմակայան կառուցելու շուրջ բանակցություններ է վարում. Արման Եղոյան Ադրբեջանում պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը մեկ տարում աճել է 8,5 տոկոսով Վենսը Զելենսկուն խնդրել է դադարեցնել Սև ծովում լցանավերի դեմ հարձակումները. FT Հրշեջ-փրկարարները մարել են մայրաքաղաքի Վիլնյուսի փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով տարածումը «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Արուսյակ Ջուլհակյանի թեկնածության քվեարկությանը Պանամայի ջրանցքով նավերի անցման արժեքը հասել է ռեկորդային թվի Երիտասարդությունը յուրաքանչյուր պետության առաջընթացի շարժիչ ուժերից է․ ՄԻՊ Այս Սահմանադրությամբ ՀՀ-ին միշտ հնարավոր կլինի ներքաշել ինչ-որ կոնֆլիկտի մեջ ու վտանգի տակ դնել ՀՀ պետականությունը. Չախոյան Թուրքիան և Իրանը քննարկել են սահմանային անվտանգության ամրապնդման հարցերը Գլխավոր դատախազն այցելել է Սևանա լճի բացարձակ նիշից ցածր գտնվող՝ ապամոնտաժված շենք-շինությունների տարածքներ «Գութան» փառատոնն այս տարի նվիրված է պարարվեստի նշանավոր գործիչ Գագիկ Գինոսյանի ծննդյան 60-ամյակին Երիտասարդների հաջողությունը նաև Հայաստանի Հանրապետության հաջողությունն է․ ԿԳՄՍ նախարար

Հայաստանը նոր ատոմակայան կառուցելու շուրջ բանակցություններ է վարում. Արման ԵղոյանԱդրբեջանում պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը մեկ տարում աճել է 8,5 տոկոսովՎենսը Զելենսկուն խնդրել է դադարեցնել Սև ծովում լցանավերի դեմ հարձակումները. FTՀրշեջ-փրկարարները մարել են մայրաքաղաքի Վիլնյուսի փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով տարածումը«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Արուսյակ Ջուլհակյանի թեկնածության քվեարկությանըՊանամայի ջրանցքով նավերի անցման արժեքը հասել է ռեկորդային թվիԵրիտասարդությունը յուրաքանչյուր պետության առաջընթացի շարժիչ ուժերից է․ ՄԻՊԱյս Սահմանադրությամբ ՀՀ-ին միշտ հնարավոր կլինի ներքաշել ինչ-որ կոնֆլիկտի մեջ ու վտանգի տակ դնել ՀՀ պետականությունը. ՉախոյանԹուրքիան և Իրանը քննարկել են սահմանային անվտանգության ամրապնդման հարցերըԳլխավոր դատախազն այցելել է Սևանա լճի բացարձակ նիշից ցածր գտնվող՝ ապամոնտաժված շենք-շինությունների տարածքներ«Գութան» փառատոնն այս տարի նվիրված է պարարվեստի նշանավոր գործիչ Գագիկ Գինոսյանի ծննդյան 60-ամյակինԵրիտասարդների հաջողությունը նաև Հայաստանի Հանրապետության հաջողությունն է․ ԿԳՄՍ նախարարՎրաստանի և Ռուսաստանի սահման տանող ճանապարհին կկառուցվի 2 կմ երկարությամբ կամուրջԱլիևը հայտարարել է TRIPP-ի շրջանակներում Հայաստանի տարածքով էլեկտրահաղորդման գծերի անցկացման ծրագրի նախապատրաստման մասինԱՄՆ-ն և ևս 40 երկիր կոչ են արել հրթիռների արձակման մասին առնվազն 24 ժամ առաջ ծանուցելՀանցավոր կազմակերպությունը պետությանը պատճառել է ավելի քան 1 մլրդ դրամի վնաս. նախաքննությունն ավարտվել էՇիրակի մարզում ընթացքի մեջ է սուբվենցիոն 40 ծրագիրՀայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆումԻմ աշխատանքն այլ բնույթի էր՝ որպեսզի բոլորը ֆուտբոլը նույն կերպ ընկալեին. Ժոզե ՄոուրինյուՈւիթքոֆը շնորհակալություն է հայտնել Պուտինին՝ ՌԴ-ում դատապարտված ԱՄՆ քաղաքացու ազատ արձակման համարԲաբ էլ-Մանդեբի նեղուցում հութիների նոր հարձակումներից 6 մարդ է զոհվելԹրամփը հաստատել է լուրերը, որ սպառնալիքի պատճառով Թուրքիայից գաղտնի կերպով հեռացել է այլ ինքնաթիռովՄեկնարկել է Արծվաբերդ-Չինարի ճանապարհի միջին նորոգումըԱրհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հայ դպրոցականները երկու բրոնզե մեդալ են նվաճել Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. 2 անձ կալանավորվել էԱյո՛, համաձայն եմ։ Այս և իմ բոլոր կյանքերում. Կրիշտիանու ՌոնալդուՎթարային ջրանջատում Էջմիածին քաղաքումԵրևանի չորս մանկապարտեզներ իրենց դռներն են բացել երեխաների առջևԵրևանցի 4 դպրոցական կմեկնի ԱՄՆ՝ մասնակցելու «STEAM» միջազգային ճամբարինՓրկարարները Հոռոմայրի վանքի մոտակայքում հայտնաբերել են մոլորված քաղաքացիներինԵրեխաների նկատմամբ բռնություն, հետևանքներ, կանխարգելման մեխանիզմներ․ մեկնաբանում է մասնագետըՊարեկները վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնների խախտման 90 դեպք են արձանագրելՏարածքային բաժիններ է տեղափոխվել շուրջ 150 անձ Արմավիրի և Լոռու մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն«Արարատ-Արմենիան» դուրս մնաց Չեմպիոնների լիգայիցTRIPP-ի իրականացումն արդեն սկսվել է. ԱլիևՍոցցանցերի նոր աստղ` կոներով խաղացող բևեռային արջուկըԹբիլիսիի «ստորգետնյա Հռոմը»․ Ազարյանցի պատմական տունը սկսում է բացել իր գաղտնիքներըՏեղի է ունեցել Հայաստանի և Լիտվայի վարչապետների հեռախոսազրույցըՀունգարիան նոր նախագահ ունիԵրևանում կանխվել են ապօրինի հորատման աշխատանքներըԲնակարաններ՝ նորընծա սպաներինՌուսաստանն ազատ է արձակել ամերիկացի Ռոբերտ ԳիլմանինՎահան Կոստանյանը Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ առաջատար ուղեղային կենտրոնների ներկայացուցիչների հետԼիբանանը վերացրել է մահապատիժըՍպասվում է կարճատև անձրև և ուժեղ քամիԱՄՆ-ն ամբողջությամբ վերահսկում է Հորմուզի նեղուցը․ ԹրամփՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 12.08.2026Վանաձորի թատրոնը կհիմնանորոգվիԿոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվն անցել է 220-ը
Գիտություն

Մեղադրյալի հեռավար կրթության շարունակականության վերաբերյալ նախագծի քննարկում

Խորհրդարանը քննարկում է Կառավարության ներկայացրած՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Հիմնական զեկուցող, արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի խոսքով՝ ներկայացվող նախագիծը վերաբերում է տնային կալանքի մեջ գտնվող անձանց կրթության իրավունքի ապահովմանը:

Գործող կարգավորմամբ տնային կալանքը մեղադրյալի ազատության այնպիսի սահմանափակումն է, որի ընթացքում նա պարտավոր է չլքել դատարանի որոշման մեջ նշված բնակության տարածքը: Դատարանի որոշմամբ մեղադրյալին կարող է արգելվել, ի թիվս այլնի, ունենալ նամակագրություն, հեռախոսային խոսակցություններ, օգտվել հաղորդակցության այլ ձևերից, այդ թվում՝ փոստային առաքանուց:

Սահմանադրության 38-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք: Պարտադիր կրթության ծրագրերը և տևողությունը սահմանվում են օրենքով:
 
«Հանրակրթության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ հանրակրթությունը՝ անձի ուսուցման և դաստիարակության գործընթաց է, որն իրականացվում է նախադպրոցական, տարրական, հիմնական, միջնակարգ կրթության հիմնական և լրացուցիչ ծրագրերով:
 
Նույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 6.1-րդ կետի համաձայն՝ հեռավար (դիստանցիոն) կրթությունը կրթական ծրագրի իրականացման ձև է, որի շրջանակներում անմիջական և ոչ անմիջական ուսուցման գործընթացը սովորողի և ուսուցչի միջև իրականացվում է հիմնականում տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության միջոցներով, սակայն հիմնական հանրակրթական ծրագրերի կազմակերպման ընթացքում կարող է կիրառվել կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով՝ բացառիկ դեպքերում և որոշակի ժամկետով:
 
Նույն օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 26.5-րդ կետի համաձայն՝ հանրակրթական ուսումնական հաստատություններում հեռավար (դիստանցիոն) կրթության կազմակերպման կարգը սահմանելու իրավասությունը վերապահված է կրթության պետական կառավարման լիազորված մարմնին:
 
Անազատության մեջ պահվող անձանց իրավունքների, այդ թվում՝ կրթության իրավունքի պատշաճ իրացման մեխանիզմների անհրաժեշտությանն անդրադարձել են նաև մի շարք միջազգային-իրավական փաստաթղթերով:
 
Նրա խոսքով՝ Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք, այդ թվում՝ այն անձինք, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը:
 
Միաժամանակ, գործնականում ներկայումս հնարավոր չի լինում ապահովել վերջիններիս հանրակրթության իրավունքի պատշաճ իրացումն ու պարտադիր կրթական ծրագրերի իրականացումը, քանի որ բացակայում են անհրաժեշտ օրենսդրական կարգավորումները:
 
Նկատի ունենալով, որ տնային կալանք խափանման միջոցի կիրառման պայմաններում անձի ազատ տեղաշարժման իրավունքը սահմանափակված է, և վերջինս չի կարող այցելել ուսումնական հաստատություններ, առավել նպատակահարմար է վերջիններիս կրթությունը կազմակերպել հեռավար (դիստանցիոն) կարգով, ինչպես սահմանված է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի մայիսի 20-ի N 09-Ն հրամանով:
 
Նախագծով առաջարկվում է մեղադրյալի կրթության շարունակականությունն ապահովելու նպատակով նախատեսել հնարավորություն առ այն, որ դատարանը տնային կալանք և դրա ընթացքում նամակագրության, հեռախոսային խոսակցություններից,  կամ հաղորդակցության այլ ձևերից օգտվելու սահմանափակում կիրառելիս կարողանա սահմանել բացառություն կրթական ծրագրերով հեռավար (դիստանցիոն) կրթությունը շարունակելու մասով: 
 
Գալյանի ելույթի վերջում ԱԺ նախագահի տեղեկալ Հակոբ Արշակյանն ասաց՝ իրեն տեղեկացրել են՝ այսօր նախարարի ծննդյան օրն է: 
 
«Ուզում եմ ջերմորեն շնորհավորել, լավագույն մաղթանքներս և օրվա հրաշալի շարունակություն մաղթել ձեզ»,- ասաց Արշակյանը, որի խոսքերին դահլիճից արձագանքեցին ծափերով: