Ուկրաինան բաց է Սլովակիայի հետ կառուցողական երկխոսության համար
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Երևանում հանդիպել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հետ, որը ԵՄ-ի՝ Կիևին ցուցաբերվող օգնության և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների առաջատար քննադատներից մեկն է: «Ուկրաինան բաց է Սլովակիայի հետ կառուցողական երկխոսության համար և հետաքրքրված է ամուր հարաբերությունների զարգացմամբ»,- գրել է Զելենսկին սոցիալական ցանցերում երկուշաբթի՝ մայիսի 4-ին կայացած բանակցություններից հետո։
Նա ասել է, որ Ֆիցոյի հետ քննարկել են համագործակցությունը տարբեր ոլորտներում: Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել են Ուկրաինայի անդամակցությանը ԵՄ-ին:
Կողմերը նաև համաձայնել են մոտ ապագայում բանակցություններ անցկացնել միջկառավարական հանձնաժողովի ձևաչափով Կիևում և Բրատիսլավայում:
Սլովակիայի վարչապետն ընդգծել է, որ առկա տարաձայնություններից անկախ, Սլովակիան և Ուկրաինան մնում են հարևան երկրներ, որոնք պետք է զարգացնեն համագործակցությունը, այդ թվում՝ տրանսպորտի ու էներգետիկայի ոլորտներում։
Ռոբերտ Ֆիցոն նաև հայտարարել է, որ պլանավորել էր մասնակցել մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք զորահանդեսին, սակայն Զելենսկու հետ խոսելուց հետո հրաժարվել է այդ ծրագրից՝ իր օրակարգում թողնելով միայն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կարճատև հանդիպումը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ Կառավարության կազմը
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ