Քննարկումները կարող են հանգեցնել բոլոր կողմերի համար դրական արդյունքի. ԱՄՆ-Իրան
Ամերիկյան կողմը Թեհրանին է փոխանցել տարածաշրջանում հակամարտության կարգավորման առաջարկների պատասխանը: Այդ մասին կիրակի հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղաեին: Նա հայտնել է, որ ամերիկյան պատասխանն այժմ ուսումնասիրում են։ Նրա խոսքը մեջբերում է IRNA լրատվական գործակալությունը։
Արտգործնախարարության խոսնակը նշել է, որ 14 կետից բաղկացած իրանական ծրագիրը կենտրոնացած է բացառապես հակամարտության դադարեցման վրա և չի անդրադառնում իրանական միջուկային ծրագրին։
Բաղաեին ընդգծել է, որ Իրանը չի ընդունում վերջնագրերի և պարտադրված ժամկետների վրա հիմնված բանակցություններ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ հաստատել է, որ Իրանից ստացել է խաղաղության նոր առաջարկներ և քննարկում է դրանք, սակայն կասկածներ է հայտնել դրանց հեռանկարների վերաբերյալ։ Նա նաև նշել է, որ Վաշինգտոնն ու Թեհրանը բանակցում են, քննարկումները դրական են, և նրա համոզմամբ՝ կարող են հանգեցնել բոլոր կողմերի համար շատ դրական արդյունքի: Այս մասին Թրամփը գրել է Truth Social սոցիալական հարթակում:
Միաժամանակ Սպիտակ տան ղեկավարը չի բացառել Իրանի դեմ ապագայում հարվածների հնարավորությունը: Նրա խոսքով՝ իրենք այդ քայլին կդիմեն, եթե «իրանցիներն իրենց ոչ պատշաճ պահեն, ինչ-որ վատ բան անեն»:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Մոռացված աստվածների զոհը. Գերմանիայում գտել են տղամարդու աճյուն՝ դաժան ծեսի հետքերով
Դարվինի հանելուկը, որի շուրջ 160 տարի գլուխ էին կոտրում, վերջապես պատասխան ստացավ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում