Հայաստանում սուպերհամակարգչային և տվյալների մշակման գերհզոր կենտրոնի ծրագիրը կիրականացվի 170 մլրդ դրամի ներդրմամբ
Կառավարությունն ընդունել է գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատելու թույլտվություն տրամադրելու վերաբերյալ որոշումներ։
«Ֆայրբըրդ ԷյԱյ» ՓԲԸ-ի ներկայացրած ներդրումային ծրագրի հիմնական նպատակն է Հայաստանում հիմնել տարածաշրջանի ամենահզոր սուպերհամակարգչային և տվյալների մշակման կենտրոնը (Data Center), որը մասնագիտացված կլինի Արհեստական Բանականության (ԱԲ) լուծումների և բարձր արտադրողականությամբ հաշվարկների (HPC) ոլորտում: Գործունեության հիմնական տեսակն է՝ տվյալների մշակում, սերվերային տիրույթի տրամադրում և ամպային ենթակառուցվածքների սպասարկում:
Ծրագիրն իրականացվելու է Կոտայքի մարզում՝ իրականացնելով ընդհանուր շուրջ 170 մլրդ դրամի ներդրում, որից 5․7 մլրդ դրամը՝ շինարարական աշխատանքների իրականացման, 139․8 մլրդ դրամը՝ հիմնական միջոցների ձեռքբերման, 24․5 մլրդ դրամը հումքի ձեռքբերման համար։ Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2030 թվականը նախատեսվում է ստեղծել 40 նոր աշխատատեղ՝ 400 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 26․9 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 2․6 մլրդ դրամ։
«Սոյա իստ» ՍՊԸ ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել բուսական սերուցքի արտադրության համար՝ իրականացնելով 23․8 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Ներկայումս առկա է 8 աշխատատեղ՝ 110 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 23․8 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 2․7 մլն դրամ։
«Մոտա-Էնջիլ Մայնինգ Կովկաս» ՍՊԸ-ի կողմից ներդրումային ծրագիրը իրականացվում է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի հետ կնքված արդյունահանման ծառայությունների պայմանագրի շրջանակում, որը վերաբերում է Ամուլսարի ոսկու հանքի շահագործմանը։ Ըստ պայմանագրի` ընկերությունը հանդիսանում է այնպիսի արդյունաբերական աշխատանքների հիմնական կատարող, ինչպիսիք են պայթեցման աշխատանքները, արդյունահանումը, թափոնների և հանքաքարի հեռացումն ու տեղափոխումը։ Ծրագիրն իրականացվելու է ՀՀ Ամուլսարի ոսկու հանքավայրում՝ իրականացնելով 81․4 մլրդ դրամի կապիտալ ներդրում սարքավորումների ձեռքբերման համար։ Ներկայումս առկա է 250 աշխատատեղ՝ 1․1 մլն դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում, մինչև 2027 թվականը նախատեսվում է աշխատատեղերի թվաքանակը հասցնել մինչև 475-ի՝ 1․1 մլն դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 72․5 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 3․7 մլրդ դրամ։
«Միթ ֆուդ» ՍՊԸ-ն ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել մսամթերքի արտադրության համար՝ իրականացնելով 1․6 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Ներկայումս առկա է 135 աշխատատեղ՝ 264 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով, մինչև 2027 թ.-ը՝ նախատեսվում է աշխատատեղերի թվաքանակը հասցնել մինչև 155-ի՝ 315 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1․6 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 270 մլն դրամ։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ