Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայաստանի Հանրապետությունում ևս արձանագրվել է վառելիքի գների բարձրացում Ալիկ Ալեքսանյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով Քաղաքացիական ավիացիան Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտ է Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄ Առաջին անգամ Ռոնալդուն պաշտոնական խաղում ամբողջությամբ մնաց պահեստայինների նստարանին Իրավապահները առգրավել են մաքսանենգ ճանապարհով ներկրված 6 կգ մարիխուանա (տեսանյութ) Պաուլո Դիբալան և Նաուել Մոլինան չեն մասնակցելու Լիոնել Մեսսիի հրաժեշտի խաղին Պենտագոնը հաստատում է Իրաքից ԱՄՆ զորքերի դուրսբերման ավարտը Աշխարհում շոգի հետ կապված մահացության դեպքերի թիվն աճել է Հարկավոր է մեծ ներդրումներ կատարել ավելի ուժեղ Եվրոպա ունենալու համար Իսրայելի տրանսպորտի նախարարը պահանջում է կասեցնել Flydubai-ի հետ թռիչքները ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն»

Հայաստանի Հանրապետությունում ևս արձանագրվել է վառելիքի գների բարձրացումԱլիկ Ալեքսանյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքովՔաղաքացիական ավիացիան Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտ էՍպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄԱռաջին անգամ Ռոնալդուն պաշտոնական խաղում ամբողջությամբ մնաց պահեստայինների նստարանինԻրավապահները առգրավել են մաքսանենգ ճանապարհով ներկրված 6 կգ մարիխուանա (տեսանյութ)Պաուլո Դիբալան և Նաուել Մոլինան չեն մասնակցելու Լիոնել Մեսսիի հրաժեշտի խաղինՊենտագոնը հաստատում է Իրաքից ԱՄՆ զորքերի դուրսբերման ավարտըԱշխարհում շոգի հետ կապված մահացության դեպքերի թիվն աճել էՀարկավոր է մեծ ներդրումներ կատարել ավելի ուժեղ Եվրոպա ունենալու համարԻսրայելի տրանսպորտի նախարարը պահանջում է կասեցնել Flydubai-ի հետ թռիչքներըՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն»ԱՄՆ Գերագույն դատարանը թույլ է տվել Թրամփի վարչակազմին վերսկսել միգրանտների արտաքսումները երրորդ երկրներԱՄՆ պատժամիջոցներ` ռուսական և չինական ընկերությունների նկատմամբ. ReutersՍկեսուրի կողմից պարբերաբար նվաստացումների հետևանքով կինն ինքնասպան է եղելՀին նմուշի անձնագիրը վավեր կմնա մինչև ժամկետի ավարտը Կենսաթոշակի նշանակման որոշումները քաղաքացիները կստանան SMS-ովԻրանը ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման համար ներկայացրել է յոթօրյա ծրագիր Պատրիարք Կիրիլը շնորհավորել է արքեպիսկոպոս Եզրաս ՆերսիսյանինFlydubai-ի օդաչուներից մեկը Օմանի քաղաքացի է եղել. CNNՀանրային քննարկման է դրվել երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային վարկի մարման աջակցության բաղադրիչի ժամկետը երկարաձգելու նախագիծըԿալինինգրադի շրջափակման դեպքում Ռուսաստանը պատրաստ է միջուկային հարված հասցնել Երկարաձգվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումըԱՄՆ-ն ու Հայաստանը կարևորագույն հանքանյութերի ոլորտում անցնում են գործնական քայլերիՆիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ նիստԻրաքում ավարտվել է ԱՄՆ-ի առաքելությունըՄենք չենք կարող ձեռք տալ ֆուտբոլինՔննարկվել են Արդարադատության նախարարության իրավական և թվային բարեփոխումներըՀայաստանը տասներորդն է միջինից բարձր եկամուտ ունեցող 35 երկրների ինովացիոն վարկանիշումՔննարկվել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև արդարադատության ոլորտում համագործակցության զարգացմանն առնչվող հարցերՆա կարող է դառնալ Թենեսի նահանգում մահապատժի ենթարկված առաջին կինըՕդի ջերմաստիճանը կնվազիԱննա Վարդապետյանը ներկայացրել է արտերկրից ապօրինի գույքի վերադարձի մարտահրավերներն ու լուծումներըՆոր պահանջներ` էլեկտրաէներգետիկական համակարգի հզորության գործակցի վերաբերյալԲաքուն և Մինսկն ամրապնդում են ռազմական համագործակցությունըՌՈ պետը շրջայց է կատարել բանակային դիրքերումՀայաստանի քաղաքացիական ավիացիան 93 տարեկան էՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշար Առաջին միավորները Ազգերի լիգայի խաղարկությունումՔաղաքապետարանը տեղեկացնում էԻսրայելում ստուգվում է FlyDubai-ի ինքնաթիռի օդաչուի ինքնասպանության փորձի վարկածըՎոլոդինը երրորդ անգամ անընդմեջ ընտրվել է ՌԴ Պետդումայի նախագահԱրաղչին ստացել է Հորմուզի վերաբերյալ Իրանի պլանին ԱՄՆ-ի պատասխանը. ReutersՌուսաստանից դիզելային վառելիքի արտահանման արգելքը մեկ ամսով երկարաձգվել էՄեծ Բրիտանիայի հարաբերությունների երկարաժամկետ փոփոխությունների տարբերակներըՀրազդանի Firebird AI կենտրոնի վերաբերյալ ռուսական հեռուստաալիքի գնահատականը քաղաքականացված է. Դավիթ ԹադևոսյանՄիքայել Մինասյանը հրավիրվել է Գլխավոր դատախազությունԵրևանում պաշտոնապես բացվեց «Յուվենտուս» ՖԱ-ի ակադեմիայի մասնաճյուղերից մեկըՄեկնարկում է «Երևան. քաղաք և պատմություն» միջազգային գիտաժողովըՀայաստանում քննարկվել են գենդերազգայուն կենսաբազմազանության կառավարման հնարավորությունները
Բիզնես

Ճապոնիայի կառավարության կողմից ֆինանսավորվել է 1 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ ծրագիր

Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանն այսօր Ազատի ջրամբարի տարածքում մասնակցել է ՄԱԶԾ (Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագիր) «Հայաստանի ջրամբարների կառավարման կարողությունների բարելավում՝ կլիմայական ռիսկերին դիմակայունության համար» ծրագրի մոնիթորինգային այցին։ Այդ մասին հայտնում են Ջրային կոմիտեից:
 
Ներկա են եղել նաև ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն - ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը, ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը, Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Մասանորի Ֆուկուշիման, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչն ու պաշտոնատար այլ անձինք։ 
1 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ ծրագիրը ֆինանսավորվել է Ճապոնիայի կառավարության կողմից։
 
Այցի ընթացքում ներկայացվել են ծրագրի հիմնական ուղղություններն ու արդյունքները. 
Ծրագրի շրջանակում տեղադրվել են հիդրոլոգիական, օդերևութաբանական և ջրաչափական կայաններ՝ Ապարանի, Ազատի, Մեծավանի ջրամբարներում, ինչպես նաև Աղստևի և Այրումի դիտակետերում։ Ազատի ջրամբարում տեղադրվել են պատվարի անվտանգության ժամանակակից սարքավորումներ։ Ապարանի և Ազատի ջրամբարներում իրականացվել են երկրաֆիզիկական ուսումնասիրություններ, որոնց արդյունքներով արդիականացվել է ջրածածկման գոտում գտնվող համայնքային աղետների ռիսկի կառավարումը։
 
Տեղադրվել է եղանակի թվային կանխատեսման համակարգ, որն ապահովում է համայնքային մակարդակում եղանակի առավել ճշգրիտ կանխատեսում։
 
Մշակվել է ջրամբարների կառավարման և պատրաստվածության օրինակելի պլանը, որը նախատեսվում է գործարկել ՀՀ բոլոր խոշոր ջրամբարների համար։ Մշակվել է նաև ջրամբարի պատվարի ռիսկի գնահատման ուսումնական ծրագիրը, որը փոխանցվել է ՆԳՆ կրթահամալիր՝ վերջնականացման և ներդրման համար։
 
ՄԱԿ-ի «Վաղ նախազգուշացում բոլորի համար» (EW4All) նախաձեռնության շրջանակներում մշակվել և վավերացվել է ՀՀ վաղ նախազգուշացման համակարգերի ճանապարհային քարտեզը։
 
Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը, շնորհավորելով գործընկերներին, շնորհակալություն է հայտնել այն աջակցության համար, որը ՀՀ կառավարությունը ստացել է Ճապոնիայի կողմից։ Նա նշել է, որ Հայաստանը թե՛ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, թե՛ Ճապոնիայի կառավարության հետ իրականացնում է մի շարք կարևոր և շարունակական ծրագրեր։
 
ՋԿ նախագահի խոսքով՝ ծրագրերն ունեն առանցքային նշանակություն կլիմայի դիմակայունության բարձրացման, ռիսկերի կառավարման և ենթակառուցվածքների զարգացման, այդ թվում՝ ջրամբարների ոլորտում։
 
Նա ընդգծել է, որ ջրային ռեսուրսների կառավարման համակարգում առկա մարտահրավերների պայմաններում համագործակցության շարունակականությունն առաջնային է։
 
Եզրափակելով ելույթը Ղալամքարյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը, ի դեմս Ջրային կոմիտեի, նշանակալի ներդրումներ է կատարում ջրամբարների ենթակառուցվածքներն արդիականացնելու համար։