Իրանը սպառել է հրթիռային ներուժի մոտավորապես կեսը
ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ իսրայելա-ամերիկյան գործողությունների արդյունքում Իրանը սպառել է հրթիռային ներուժի մոտավորապես կեսը։ Մարկո Ռուբիոյի խոսքով՝ Իսլամական Հանրապետությունը զրկվել է նաև արտադրական կարողություններից: Նա կարծիք է հայտնել, որ Թեհրանն այժմ փորձում է ժամանակ շահել բանակցություններում։ Պետքարտուղարը նշել է, որ իրանցիները փորձառու և հմուտ բանակցողներ են, ուստի Վաշինգտոնը պետք է չափազանց զգույշ գործի։
«Ցանկացած հնարավոր համաձայնագիր պետք է երաշխավորի, որ Իրանը միջուկային զենք չի ունենալու»,- հավելել է Ռուբիոն: Սպիտակ տունն էլ կրկնել է, որ ամերիկյան կողմն ունի բոլոր խաղաքարտերը և կընդունի միայն այնպիսի գործարք, որը կբխի ամերիկացիների շահերից:
Իրանից արձագանքել են՝ բանակցությունների հարցն օրակարգում է: Արտգործնախարար Աբբաս Արաղչին պնդել է, որ Դոնալդ Թրամփն է խնդրում բանակցություններ անցկացնել։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ին չի հաջողվել հասնել իր նպատակներին:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Լուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվել
Արջի հարձակման հետևանքով կինը տեղում մահացել է
Դավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանը
Սուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի...
Խոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա
Կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու բոլոր փուլերը՝ քաղաքացու տեսանկյունից
Կոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ
Նիկոլ Փաշինյանը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը շեշտել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման փա...