Գագիկ Սուրենյանի կանխատեսումները հունվար ամսվա եղանակի համար
Երեկվանից սկսած նորից տաք օդի ալիքն ակտիվացել է և այս անգամ ակտիվացել է անմիջապես հարավից. այսօր հրավիրված ասուլիսին տեղեկացրեց ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը և նշեց, որ երեկ ջերմաստիճանը կրկին բարձրացել է:
«Կապանում հասավ մինչև +20 աստիճանի, Տավուշի հովտային գոտիներում՝ Իջևան, Բագրատաշեն +17-+18 աստիճանով»,-ասաց նա:
Սուրենյանի խոսքով՝ այսօր և վաղը ջերմաստիճանի բարձրացումը շարունակվելու է: «Սյունիքի հովիտներում՝ Մեղրի, Ագարակ և հարակից շրջաններում ջերմաստիճանը կհասնի +23 աստիճանի, Տավուշի հովտային գոտիներում մինչև +20 աստիճանի, Արարատյան դաշտում և մայրաքաղաքում +12-+14 աստիճան»,-ասաց նա:
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետը նշեց, որ մինչև 31–ը հանրապետությունում առանց տեղումների եղանակ է սպասվում, իսկ արդեն հունվարի 1–ից Հայաստանին մոտենում է տեղումնաբեր ցիկլոն: «Հունվարի 1-2 ընկած ժամանակահատվածում հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, որոնք հիմնականում կլինեն անձրևի տեսքով, նույնիսկ բարձր լեռանային բնակավայրերում, միայն շատ բարձր շրջաններում հնարավոր է անձրևի հետ ձնախառն անձրև լինի»,-ասաց նա:
Հունվարի 1–ի գիշերը ըստ Սուրենյանի թռիչքաձև կբարձրանան գիշերային ջերմաստիճանը: «Այսինքն, եթե վերջին օրերին եղանակի պարզեցման հետևանքով Արարատյան դաշտում գիշերային ժամերին նկատվում էր բացասական ջերմաստիճան՝ -2, -4 աստիճան, ապա արդեն հունվարի 31-ի լույս 1-ի գիշերը Արարատյան դաշտում և բոլոր հովտային շրջաններում օդի ջերմաստիճանը կդառնա դրական՝ +4-ից +6 աստիճան, ցերեկային ժամերին կրկին +12 +14 աստիճան»,-ասաց նա:
Գագիկ Սուրենյանի խոսքով՝ մինչև հունվարի 10-ը որևէ ցուրտ օդային հոսանքների ներթափանցում տարածք չի կանխատեսվում: «Այսինքն` մինչև հունվարի 10-ը ներառյալ` այս բարձր անոմալ ջերմային ֆոնը հանրապետության ողջ տարածքում պահպանվելու է»,-ասաց նա:
Ի դեպ, Սուրենյանի կանխատեսվում հունավրը ևս տաք կլինի: «Միջին ամսեկան ջերմաստիճանը նորմայից դրական շեղված կլինի 3-4 աստիճանով, տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից ավելի, բայց ամսվա ընթացքում գերակշռող են լինելու հիմնականում տաք օրերը»,-ասաց նա:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Հայաստանի դպրոցների ավելի քան 80 տոկոսում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Պոլիտեխնիկի նախակրթարանում իրականացվում են բարեկարգման և արդիականացման աշխատանքներ
Երևանի քաղաքապետարանը հայտարարում է «Մաքուր Երևան» ստեղծագործական մրցույթի մեկնարկը