Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայաստանի Հանրապետությունում ևս արձանագրվել է վառելիքի գների բարձրացում Ալիկ Ալեքսանյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով Քաղաքացիական ավիացիան Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտ է Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄ Առաջին անգամ Ռոնալդուն պաշտոնական խաղում ամբողջությամբ մնաց պահեստայինների նստարանին Իրավապահները առգրավել են մաքսանենգ ճանապարհով ներկրված 6 կգ մարիխուանա (տեսանյութ) Պաուլո Դիբալան և Նաուել Մոլինան չեն մասնակցելու Լիոնել Մեսսիի հրաժեշտի խաղին Պենտագոնը հաստատում է Իրաքից ԱՄՆ զորքերի դուրսբերման ավարտը Աշխարհում շոգի հետ կապված մահացության դեպքերի թիվն աճել է Հարկավոր է մեծ ներդրումներ կատարել ավելի ուժեղ Եվրոպա ունենալու համար Իսրայելի տրանսպորտի նախարարը պահանջում է կասեցնել Flydubai-ի հետ թռիչքները ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն»

Հայաստանի Հանրապետությունում ևս արձանագրվել է վառելիքի գների բարձրացումԱլիկ Ալեքսանյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքովՔաղաքացիական ավիացիան Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտ էՍպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄԱռաջին անգամ Ռոնալդուն պաշտոնական խաղում ամբողջությամբ մնաց պահեստայինների նստարանինԻրավապահները առգրավել են մաքսանենգ ճանապարհով ներկրված 6 կգ մարիխուանա (տեսանյութ)Պաուլո Դիբալան և Նաուել Մոլինան չեն մասնակցելու Լիոնել Մեսսիի հրաժեշտի խաղինՊենտագոնը հաստատում է Իրաքից ԱՄՆ զորքերի դուրսբերման ավարտըԱշխարհում շոգի հետ կապված մահացության դեպքերի թիվն աճել էՀարկավոր է մեծ ներդրումներ կատարել ավելի ուժեղ Եվրոպա ունենալու համարԻսրայելի տրանսպորտի նախարարը պահանջում է կասեցնել Flydubai-ի հետ թռիչքներըՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն»ԱՄՆ Գերագույն դատարանը թույլ է տվել Թրամփի վարչակազմին վերսկսել միգրանտների արտաքսումները երրորդ երկրներԱՄՆ պատժամիջոցներ` ռուսական և չինական ընկերությունների նկատմամբ. ReutersՍկեսուրի կողմից պարբերաբար նվաստացումների հետևանքով կինն ինքնասպան է եղելՀին նմուշի անձնագիրը վավեր կմնա մինչև ժամկետի ավարտը Կենսաթոշակի նշանակման որոշումները քաղաքացիները կստանան SMS-ովԻրանը ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման համար ներկայացրել է յոթօրյա ծրագիր Պատրիարք Կիրիլը շնորհավորել է արքեպիսկոպոս Եզրաս ՆերսիսյանինFlydubai-ի օդաչուներից մեկը Օմանի քաղաքացի է եղել. CNNՀանրային քննարկման է դրվել երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային վարկի մարման աջակցության բաղադրիչի ժամկետը երկարաձգելու նախագիծըԿալինինգրադի շրջափակման դեպքում Ռուսաստանը պատրաստ է միջուկային հարված հասցնել Երկարաձգվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումըԱՄՆ-ն ու Հայաստանը կարևորագույն հանքանյութերի ոլորտում անցնում են գործնական քայլերիՆիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ նիստԻրաքում ավարտվել է ԱՄՆ-ի առաքելությունըՄենք չենք կարող ձեռք տալ ֆուտբոլինՔննարկվել են Արդարադատության նախարարության իրավական և թվային բարեփոխումներըՀայաստանը տասներորդն է միջինից բարձր եկամուտ ունեցող 35 երկրների ինովացիոն վարկանիշումՔննարկվել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև արդարադատության ոլորտում համագործակցության զարգացմանն առնչվող հարցերՆա կարող է դառնալ Թենեսի նահանգում մահապատժի ենթարկված առաջին կինըՕդի ջերմաստիճանը կնվազիԱննա Վարդապետյանը ներկայացրել է արտերկրից ապօրինի գույքի վերադարձի մարտահրավերներն ու լուծումներըՆոր պահանջներ` էլեկտրաէներգետիկական համակարգի հզորության գործակցի վերաբերյալԲաքուն և Մինսկն ամրապնդում են ռազմական համագործակցությունըՌՈ պետը շրջայց է կատարել բանակային դիրքերումՀայաստանի քաղաքացիական ավիացիան 93 տարեկան էՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշար Առաջին միավորները Ազգերի լիգայի խաղարկությունումՔաղաքապետարանը տեղեկացնում էԻսրայելում ստուգվում է FlyDubai-ի ինքնաթիռի օդաչուի ինքնասպանության փորձի վարկածըՎոլոդինը երրորդ անգամ անընդմեջ ընտրվել է ՌԴ Պետդումայի նախագահԱրաղչին ստացել է Հորմուզի վերաբերյալ Իրանի պլանին ԱՄՆ-ի պատասխանը. ReutersՌուսաստանից դիզելային վառելիքի արտահանման արգելքը մեկ ամսով երկարաձգվել էՄեծ Բրիտանիայի հարաբերությունների երկարաժամկետ փոփոխությունների տարբերակներըՀրազդանի Firebird AI կենտրոնի վերաբերյալ ռուսական հեռուստաալիքի գնահատականը քաղաքականացված է. Դավիթ ԹադևոսյանՄիքայել Մինասյանը հրավիրվել է Գլխավոր դատախազությունԵրևանում պաշտոնապես բացվեց «Յուվենտուս» ՖԱ-ի ակադեմիայի մասնաճյուղերից մեկըՄեկնարկում է «Երևան. քաղաք և պատմություն» միջազգային գիտաժողովըՀայաստանում քննարկվել են գենդերազգայուն կենսաբազմազանության կառավարման հնարավորությունները
Բիզնես

Հրաչյա Աճառյանի 150-ամյակին նվիրված Հայաստանի ԿԲ հուշադրամը «վերադարձավ» Պոլիս

Ականավոր լեզվաբան, հայագետ, բառարանագիր Հրաչյա Աճառյանի հիշատակը ապրիլի 12-ին խորհրդանշական կերպով նշանավորվեց Ստամբուլի հայ համայնքում։ Առիթը Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից գիտնականի 150-ամյակին թողարկված արծաթե հուշադրամի «վերադարձն» էր քաղաք, որտեղ ծնվել և մտավորականի իր առաջին քայլերն է արել Աճառյանը։

Ծնված լինելով 1876 թվականին՝ նա տարրական կրթություն է ստացել Պոլսի հայկական Սահակյան-Նունյան վարժարանում, ապա արդեն միջին ու ավագ դասարաններում կրթությունը շարունակել է տեղի Կենտրոնական վարժարանում։ Եվրոպական համալսարաններում կրթություն ստանալուց հետո լեզվաբանը վերադարձել է Ստամբուլ և որոշ ժամանակ աշխատել այստեղ։

Պոլսի հայ համայնքում մինչ օրս շարունակում են հիշել ու արժևորել Աճառյանի անգնահատելի վաստակը հայագիտության և հայերենագիտության բնագավառներում։ Ուստի պատահական չէ, որ մեծանուն գիտնականի 150-ամյակի առթիվ հուշադրամի թողարկումից հետո Պոլսի ամենահին հայկական օրաթերթի՝ «Ժամանակ»-ի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը հանդես էր եկել նախաձեռնությամբ՝ բաց նամակով դիմելով ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանին ու առաջարկելով հուշադրամի երեք օրինակ նվիրաբերել Պոլսի երեք հայկական հաստատություններին, ովքեր պատմության ընթացքում առնչություն են ունեցել Աճառյանի հետ։

«Հրաչյա Աճառյանը մեզ համար մեծ պատգամ ունեցող դեմք է։ Նրա գործունեության նշանակությունը մեր այսօրվա մարտահրավերների լույսի տակ շատ ավելի մեծ կարևորություն է ստանում։

Հրաչյա Աճառյանի հոբելյանն ու այսօր այդ հուշադրամների՝ մեզ հատկացվող օրինակները հիշեցնում են, թե մեր հաստատությունները պատմության ընթացքում ինչքան ճակատագրական դեր են ունեցել։ Աճառյանը կրթությունը սկսել է Սամաթիայի Սահակյան-Նունյան վարժարանից, ուր այսօր լսարաններից մեկն իր անունն է կրում։ Նա եղել է նաև Կենտրոնական վարժարանի սան, ինչն իր հուշերում ընդգծված տեղ ունի։ Եվ ի վերջո իմ ներկայացրած հաստատությունը՝ «Ժամանակ» օրաթերթը, Հրաչյա Աճառյանի հիշատակի հետ առանձին առնչություն ունի, քանի որ նրա հայերենի ավարտական քննության հանձնախմբի անդամ է եղել «Ժամանակ»-ի հիմնադիր Միսաք Գոչունյանը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Պոլսո Հայոց պատրիարքարանում կազմակերպված հանդիսավոր արարողության ժամանակ ասաց Արա Գոչունյանը։

Պատահական չէ, որ արարողությանը հրավիրված էին Ստամբուլի հայ համայնքում գործող բոլոր կրթական հաստատությունների ներկայացուցիչները։ Գոչունյանի խոսքով՝ սա հերթական հիշեցնումն է, թե որքան կարևոր առաքելություն են իրականացրել պոլսահայ դպրոցները՝ համահայկական նշանակություն ունեցող մասնագետների պատրաստման ճանապարհին։

Կենտրոնական բանկի նախագահին գլխավոր խորհրդական Վահե Պետրոսյանը Աճառյանի 150-ամյակին նվիրված հուշադրամները հանձնեց Կենտրոնական վարժարանի տնօրեն Սիլվա Քույումջյանին, Սահակյան-Նունյան վարժարանի լիցեյի բաժնի տնօրեն Ալին Յուջելին, ինչպես նաև «Ժամանակ» օրաթերթի հրատարակության տնօրեն Նադիա Գոչունյանին։

«Հայաստանի Կենտրոնական բանկը, որպես իր գործունեության մի ուղղություն, մշտապես իրականացնում է հուշադրամների և հիշատակային մետաղադրամների, թղթադրամների թողարկում՝ նպատակ ունենալով հիշատակել հայ մեծերին, պատմական և Հայաստանի համար կարևոր նշանակություն ունեցող իրադարձությունները։

Հենց այս քաղաքականության ներքո 2026 թվականին թողարկվեց և մարտի 3-ին շրջանառության մեջ դրվեց Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին նվիրված արծաթե հուշադրամը։ Թե ով է Աճառյանը, առնվազն այս սրահում շեշտելու անհրաժեշտություն չկա։ Ասել, որ Հրաչյա Աճառյանը եղել է ականավոր հայ լեզվաբան, բառարանագիր, գիտության վաստակավոր գործիչ և ակադեմիկոս, նշանակում է ոչինչ չասել։ Անգնահատելի է Աճառյանի վաստակը ինչպես հայրենագիտության, այնպես էլ համաշխարհային լեզվաբանության մեջ։ Եվ, իհարկե, շատ խորհրդանշական է, որ այսօր ևս մեկ առիթ է ընձեռվել լինել նրա ծննդավայրում և այստեղ հիշել նրա ահռելի գիտական ներուժը»,- նշեց Պետրոսյանը։

Նիդեռլանդների արքայական դրամահատարանում 300 հատ քանակով հատված հուշադրամի դիմերեսին Աճառյանի հեղինակած «Հայերենի արմատական բառարան» գրքի շապիկն է և հատված Աճառյանի ձեռագրից: Դարձերեսին՝ Հրաչյա Աճառյանի դիմապատկերն է՝ գրաֆիկական կատարմամբ, ինչպես նաև նրա ստորագրությունը:

Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը ներկաներին ուղղված իր ելույթում նկատեց, որ Հրաչյա Աճառյանը մեր լեզվի ամենամեծ վարպետներից է և մի խորհրդանշական կամուրջ, որն այսօր էլ միացրել է պոլսահայերին ու Հայաստանը։

«Մարդկային քաղաքակրթության մեջ ամեն ինչ սկսվում է խոսքով։ Լեզուն է պահպանում ինչպես ազգի մշակույթը, այնպես էլ հոգին։ Լեզուն միայն բառերի ու քերականության հավաքածու չէ։ Այն ապրող էություն է։ Ինչպես ասել է Ավետիք Իսահակյանը՝ մեզ համար մայրենի լեզուն մեզ պահպանելու առումով եղել է թե՛ պետություն, թե՛ բանակ, թե՛ բերդ։ Հետևաբար խելացի են այն մարդիկ ու կազմակերպությունները, որոնք կարևորություն են տալիս լեզվին։

Ես այսօր ևս մեկ անգամ հպարտացա մեր Պոլսո կրթական հաստատություններով և վերստին հասկացա, թե որքան կարևոր է մեր կրթարանները բաց պահելը։ Դրանք մեր ներսում մեծացրել են հանճարի և նվիրել են նրան ամբողջ հայությանը»,- նշեց Պոլսո Հայոց պատրիարքը, ով իր ելույթը եզրափակեց հետևյալ խոսքերով․ «Շատ ապրի հայը, հայությունը, Հայաստանը և այն ամենը, ինչ հայկական է»։

Արարողությանը ներկա էին նաև Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Նաիրի Պետրոսյանը, Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից մեջլիսի հայ պատգամավոր Սևան Սըվաջըօղլուն, բարձրաստիճան հոգևորականներ և համայնքի անդամներ։