«Մեկ առողջություն». Հայաստանը պատրաստ է համագործակցել միջազգային բոլոր գործընկերների հետ
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Լիոնում մասնակցում է Ֆրանսիայի կառավարության կողմից կազմակերպված բարձր մակարդակի «Մեկ առողջություն» միջազգային գագաթնաժողովին: Միջազգային փորձի փոխանակմանն ու ջանքերի մեկտեղմանն ուղղված գագաթնաժողովի նպատակն է խթանել մարդու, կենդանիների և էկոհամակարգերի առողջության փոխկապակցվածությունը:
«Կենսաբազմազանության պաշտպանությունը մեր ապագայի կայունության և առողջության հիմնարար նախապայմանն է։ Առողջությունն ազգային անվտանգության կարևոր բաղադրիչ է, և մեր պարտքն է ներկա և ապագա սերունդների համար ապահովել կայուն և անվտանգ միջավայր։ Հայաստանը պատրաստ է համագործակցել միջազգային բոլոր գործընկերների հետ՝ այս սկզբունքները վերածելու չափելի և գլոբալ արդյունքների»,- ելույթում նշել է Անահիտ Ավանեսյանը: Նախարարը ներկայացրել է հանրային առողջության ոլորտում Հայաստանի մոտեցումներն ու իրականացվող բարեփոխումները:
Գագաթնաժողովին քննարկվել է կենսաբազմազանության պաշտպանության, հակամանրէային դիմադրության, կայուն սննդային համակարգերի զարգացմանն ուղղված աշխատանքների անհրաժեշտությունը: Գագաթնաժողովի շրջանակում նախարարը մասնակցել է երկկողմ և բազմակողմ ձևաչափով մի շարք հանդիպումների, որոնք կնպաստեն համագործակցության նոր հնարավորությունների ձևավորմանն ու ընդլայնմանը։
«Մեկ առողջություն» խորագրով գագաթնաժողովը բացառիկ հնարավորություն է վերաձևակերպելու գլոբալ ինստիտուցիոնալ համակարգերը և ձևավորելու միասնական «մեկ առողջության» մշակույթ։ Հայաստանն այս հարթակը դիտարկում է որպես գործողություններին ուղղված բազմակողմ համագործակցության կարևոր խթան և լիովին հանձնառու է այս օրակարգին:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Արջի հարձակման հետևանքով կինը տեղում մահացել է
Լուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվել
Դավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանը
Կոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ
Սուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի...
Խոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա
Կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու բոլոր փուլերը՝ քաղաքացու տեսանկյունից
Նիկոլ Փաշինյանը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը շեշտել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման փա...