Բուհերի ընդունելության քննությունների 2-րդ փուլի հայտագրման գործընթացը կմեկնարկի ապրիլի 15-ից
2026-2027 ուսումնական տարվա բուհերի ընդունելության քննությունների 2-րդ փուլի հայտագրման գործընթացը կմեկնարկի ապրիլի 15-ից: Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի տեղակալ Կարո Նասիբյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է՝ բոլոր դիմորդները, անկախ նրանից՝ մասնակցել են քննությունների առաջին փուլին, թե ոչ, պետք է հայտագրվեն Dimord.am հարթակում՝ նշելով բուհ, մասնագիտություն, ինչպես նաև երկրորդ փուլում հանձնելիք քննությունները՝ ցանկության դեպքում պահպանելով 1-ին փուլի արդյունքները:
ԳԹԿ տնօրենի տեղակալը ներկայացրել է ամփոփ տվյալներ 2026-2027 ուսումնական տարվա՝ բուհերի ընդունելության քննությունների առաջին փուլի արդյունքների վերաբերյալ՝ նշելով, որ քննությունները կազմակերպվել են 54 քննական կենտրոններում: ՀՀ շրջանավարտների 50%-ից ավելին հայտագրվել է միասնական քննությունների առաջին փուլին մասնակցելու համար (բացառությամբ՝ ներբուհական քննություններին մասնակցող ուսանողների):
«Եթե անցյալ տարի առաջին փուլին մասնակցել է 11 534 դիմորդ, ապա այս տարի՝ 12 447»,- հայտնել է Կարո Նասիբյանը:
Նա նշել է, որ դիմորդների հիմնական մասը եղել են 12-րդ դասարանի շրջանավարտներ, իսկ օտարերկրյա քաղաքացիների թիվն այդքան էլ մեծ չէ, մասնավորապես՝ 97%-ը ՀՀ քաղաքացիներ են, 2.9%-ը՝ այլ երկրների քաղաքացիներ։
«Մեծամասնությունը՝ 314 դիմորդ (մոտ 2.5%), եղել է Ռուսաստանի Դաշնությունից, մնացածը՝ Վրաստանից, Ուկրաինայից, Սիրիայից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Լատվիայից, Բելառուսից, Լիտվայից, Լիբանանից»,- հավելել է ԳԹԿ փոխնախագահը։
Կարո Նասիբյանը հայտնել է նաև, որ այս տարի ամենից մեծ թվով դիմորդներ հայտագրվել և մասնակցել են «Անգլերեն» առարկայի, 2-րդը՝ «Մաթեմատիկա», երրորդը՝ «Հայոց լեզու և հայ գրականություն» քննություններին:


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից