«Օրիոն» տիեզերանավում հեղուկ թափոնները հեռացնելու խնդրի է առաջացել
«Արտեմիս 2» առաքելությամբ Լուսին ուղևորվող «Օրիոն» տիեզերանավի անձնակազմը հեղուկ թափոնները հեռացնելու խնդիր ունի։ Ենթադրաբար, ջրահեռացման խողովակում սառույց է առաջացել, լրագրողներին հայտնել է առաքելության ղեկավար Ջադ Ֆրիլինգը։
NASA-ի մասնագետները որոշել են պտտել տիեզերանավն այնպես, որ խողովակն ուղղված լինի դեպի արևը, որպեսզի սառույցը հալվի ։ CNN-ի տվյալներով՝ այդ եղանակով հեռացվել է կուտակված հեղուկ թափոնների մի մասը։ NASA-ի մասնագետներն այժմ աշխատում են զտիչների և տաքացվող խողովակների կատարելագործման վրա։
«Օրիոն» -ը տիեզերք է ուղևորվել ապրիլի 1-ին ԱՄՆ-ի արևելյան ափից։ Նավի վրա են NASA-ի տիեզերագնացներ Ռեյդ Ուայզմանը, Վիկտոր Գլովերը և Քրիստինա Քոչը, ինչպես նաև Կանադայի տիեզերական գործակալության տիեզերագնաց Ջերեմի Հանսենը։ Անձնակազմը կպտտվի մեր մոլորակի բնական արբանյակի շուրջը և կվերադառնա Երկիր։ Տիեզերանավն արդեն անցել է Լուսնին հասնելու ճանապարհի կեսից ավելին։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի պատրաստման աշխատանքների ծախսերին որպես աջակցություն գումար կհատկացվի
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ