Wildberries-ը Երևանում բացել է նոր լոգիստիկ համալիր՝ օրական մինչև 500 հազար ապրանքի թողունակությամբ
Միջազգային առցանց հարթակ Wildberries-ը շարունակում է զարգացնել իր ենթակառուցվածքները Հայաստանում և հայտարարում է Երևանում նոր լոգիստիկ կենտրոնի բացման մասին։ Համալիրը գտնվում է Հաղթանակ թաղամասում և զբաղեցնում է մոտ 23 հազար քառակուսի մետր տարածք։ Մարտի 30-ից լոգիստիկ կենտրոնը սկսել է վաճառողների ապրանքների ընդունումը պահեստավորման համար։ Այն նաև հասանելի է դարձել «Մարկետփլեյս» մոդելով մատակարարումների համար։ Ապրանքների հասանելի կատեգորիաների ամբողջական ցանկը, ինչպես նաև կենտրոնի աշխատանքի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվությունը կարելի է գտնել Wildberries-ի վաճառողների օգտահաշվում։
Նոր պահեստային կենտրոնը կարող է մշակել օրական մինչև 500 հազար ապրանք, ինչը թույլ կտա արագացնել առաքումը, բարձրացնել սպասարկման որակը գնորդների համար և ընդլայնել հնարավորությունները տեղական ձեռնարկատերերի համար։
«Երևանում նոր լոգիստիկ կենտրոնի բացումը կարևոր քայլ է Հայաստանում Wildberries-ի էկոհամակարգի զարգացման համար։ Մենք ստեղծում ենք ենթակառուցվածք, որը տեղական ձեռնարկատերերին թույլ կտա ավելի հեշտ կառավարել ապրանքների պահեստավորումը և զգալիորեն կպարզեցնի միջազգային շուկաներ դուրս գալու գործընթացները։ Մեր նպատակն է լոգիստիկան դարձնել հնարավորինս հարմար և արդյունավետ, որպեսզի հայ վաճառողները կարողանան ընդլայնել իրենց բիզնեսը և մեծացնել արտահանման հնարավորությունները», - նշել է Հայաստանում ընկերության տարածաշրջանային տնօրեն Դավիթ Միրզոյանը։
Նոր կենտրոնը կդառնա լոգիստիկ շղթայի կարևոր տարր՝ ապահովելով ապրանքների արդյունավետ մշակում և էլեկտրոնային առևտրի շուկայի զարգացում։ Վաճառողները կստանան ապրանքների առաքման լրացուցիչ հնարավորություններ, իսկ հաճախորդները՝ ավելի արագ առաքում։
Հայաստանում գործում է երկու լոգիստիկ կենտրոն՝ Հաղթանակ թաղամասում նորաբաց պահեստը և Արտաշիսյան փողոց, 106 հասցեում գտնվող տեսակավորման կենտրոնը։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Արջի հարձակման հետևանքով կինը տեղում մահացել է
Լուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվել
Դավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանը
Կոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ
Սուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի...
Խոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա
Կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու բոլոր փուլերը՝ քաղաքացու տեսանկյունից
Նիկոլ Փաշինյանը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը շեշտել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման փա...