Շրջայց Վայոց ձորի և Սյունիքի մարզերում իրականացվող մի քանի ծրագրերի շինարարական հրապարակներ
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը շրջայց է կատարել Վայոց ձորի և Սյունիքի մարզերում կոմիտեի համակարգմամբ իրականացվող մի քանի ծրագրերի շինարարական հրապարակներ։ Շրջայցին մասնակցել են կոմիտեի պատասխանատու ստորաբաժանման, կապալառու, նախագծային և տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչներն ու դպրոցների տնօրենները։
Վայոց ձորի մարզում կոմիտեի նախագահը դիտարկել է Շատինի և Գորայքի միջնակարգ դպրոցների նորոգման ծրագրերի ընթացքը։ Նա արձանագրել է, որ շինարարական աշխատանքներն ընթանում են գոհացուցիչ տեմպով, անգամ նախատեսվում է սահմանված ժամկետից շուտ ավարտել ծրագրերը։ Արդեն ավարտվել են տանիքների նորոգման աշխատանքները, իրականացվում է ներքին հարդարում, և եղանակային պայմաններից կախված՝ ընթանում են արտաքին բարեկարգման ու հարդարման աշխատանքներ։
Հաջորդ կանգառը եղել է Չիվայի միջնակարգ դպրոցի շինհրապարակում։ Նախկին կապալառուի հետ պայմանագիրը լուծելուց հետո ներգրավված նոր շինարարը նախագծային փոփոխություններով նախատեսված ուժեղացման աշխատանքներին զուգահեռ իրականացնում է ներքին հարդարման, օդափոխության, ջեռուցման համակարգերի մոնտաժման, արտաքին բարեկարգման աշխատանքներ։ Քաղաքաշինության կոմիտեի նախագահը հստակ ժամանակացույց է սահմանել աշխատանքների ավարտի համար և հանձնարարել ավելացնել շինհրապարակում աշխատողների թիվն ու բոլոր ջանքերը ներդնել ծրագրի բարեհաջող իրագործման համար։
Սյունիքի մարզում կոմիտեի նախագահն այցելել է Դարբասի միջնակարգ դպրոցի շինարարական հրապարակ, որտեղ կատարվում են ներքին հարդարման և տարածքի բարեկարգման աշխատանքներ։
Հաջորդիվ դիտարկել է Նորավանի կրթահամալիրի կառուցման ծրագրի ընթացքը: Այստեղ իրականացվում են տանիքի ծածկի կառուցման աշխատանքներ։
Եղիազար Վարդանյանը կապալառուներին կրկին հիշեցրել է աշխատանքները բարձր որակով և սահմանված ժամկետում իրականացնելու մասին՝ ընդգծելով, որ կոմիտեն շարունակելու է սահմանված պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունը։


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ