Հայաստանյան բուհերում օտարերկրյա դիմորդների թիվն աճել է 67 տոկոսով
Հայաստանի բուհերում օտարերկրյա դիմորդների թիվը 2025-ին 2021 թվականի համեմատությամբ աճել է 67 տոկոսով: Այս մասին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ԱԺ գիտության, կրթության հարցերով հանձնաժողովի նիստում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2025 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ներկայացմանը:
«Նախորդ տարի մի կարևոր աշխատանք էինք ձեռնարկել բուհերում օտարերկրյա ուսանողների ներգրավման ուղղությամբ, ինչի շնորհիվ թվային հարթակով ենք օտարերկրյա ուսանողների ընդունելությունն իրականացրել: Սա բերել է նրան, որ միայն օտարազգի քաղաքացիների հայտերը նախորդ տարվա համեմատ աճել են 90 տոկոսով, իսկ 2021-ի նկատմամբ՝ օտարերկրյա դիմորդների թվաքանակն ավելացել է 67 տոկոսով: Սա նշանակում է՝ եթե գործիքակազմերը համապատասխան են և հարմար են, ապա մեծացնում է գրավչությունը»,-ասաց նախարարը:
2025-ին Հայաստանի բուհեր ընդունվել է 10 հազար 970 առաջին կուրսեցի, որոնց 59 տոկոսը ԲՏՃՄ (բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական) ուղղություններով է: Նախարարը հիշեցրեց, որ գերակա ուղղություններով կրթաթոշակային ծրագրեր ունեն: Դրանով պայմանավորված՝ տեսնում են այդ ուղղություններում ուսանողների թվի էական աճ:


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ