Քաղաքապետարանը եկամուտները եռապատկել է, և դրա հաշվին ենք բարձրացնում աշխատավարձերը. քաղաքապետ
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքել է ընդդիմության ակնարկներին, թե մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերն ընտրություններից առաջ են բարձրացվում։ Նա հիշեցրել է, որ քաղաքապետարանը 2024 թ. մանկապարտեզներում աշխատավարձերը բարձրացրել է 15-31 տոկոսով. «Այդ տարի նախընտրական՞ էր։ Ոնց որ՝ չէ»։
Նա հիշեցրել է, որ գրադարանների աշխատակիցների աշխատավարձերը 2025 թ. բարձրացվել են 15 տոկոսով, երաժշտական ու արվեստի դպրոցների, մշակութային ու մարզադպրոցների աշխատակիցների աշխատավարձերն էլ 30 տոկոսով են բարձրացվել։ 2025 թ. բարձրացվել են նաև թանգարանների ու թատրոնների աշխատակիցների աշխատավարձերը ևս.
«Ինչո՞ւ ենք հիմա անում, որովհետև կառավարությունը շատ կարևոր որոշում է կայացրել առողջապահական ապահովագրության վերաբերյալ, ու նոր ծրագիր է անում։ Աշխատավարձերի բարձրացումը մեզ թույլ է տալիս մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերը 200.000 դրամի շեմն անցկացնել ու նրանց ևս ներառել առողջապահական ապահովագրության շրջանակում։ Այս պարզ տրամաբանություն ունի», — ասել է նա՝ հավելելով, որ քաղաքապետարանը նաև եկամուտներն է ավելացնում, ու դրանց հաշվին ամեն տարի բարձրացնում է աշխատավարձը։
«Երևանի քաղաքապետարանն իր սեփական եկամուտները եռապատկել է, և դրա հաշվին ենք մենք այս աշխատավարձերը կարողանում բարձրացնել»,- ասել է նա։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Լուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվել
Արջի հարձակման հետևանքով կինը տեղում մահացել է
Դավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանը
Կոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ
Սուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի...
Խոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա
Կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու բոլոր փուլերը՝ քաղաքացու տեսանկյունից
Նիկոլ Փաշինյանը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը շեշտել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման փա...