Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ֆրանսիան կրկին շոգի ալիք է ապրում Վլահովիչը կարիերան կշարունակվի թուրքական «Բեշիկթաշում» Առաջիկա օրերին փոփոխական եղանակը կպահպանվի․ ջերմաստիճանը էապես չի փոխվի Քննարկվում է ընդդիմադիր պատգամավոր Հայկ Ֆարմանյանին ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրելու հարցը Կալանքի հարցը երկար քննարկվել է. Ջուլհակյան «Կիբեռանվտանգության կրթական ծրագիր դպրոցականների համար» դասընթացն ամփոփվեց Mini CTF (Capture The Flag) մրցույթով Ռուսաստանը հայելային պատասխան է տալու առևտրային նավերի զավթման փորձերին. Պուտին Աֆղանցի աղջիկները շարունակում են զրկված մնալ միջնակարգ կրթություն ստանալու իրավունքից Եկեղեցին նույնականացնելով մեկ անձի հետ՝ դուք հստակ միտում ունեք մոլորեցնել ձեր և մեր ընտրողներին. Ալխաս Ղազարյան Հարկային ապառքների գոյացման կանխարգելումը՝ արդյունավետ հարկային վարչարարության առաջնահերթություն Հայաստանը նոր ատոմակայան կառուցելու շուրջ բանակցություններ է վարում. Արման Եղոյան Ադրբեջանում պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը մեկ տարում աճել է 8,5 տոկոսով

Ֆրանսիան կրկին շոգի ալիք է ապրումՎլահովիչը կարիերան կշարունակվի թուրքական «Բեշիկթաշում»Առաջիկա օրերին փոփոխական եղանակը կպահպանվի․ ջերմաստիճանը էապես չի փոխվիՔննարկվում է ընդդիմադիր պատգամավոր Հայկ Ֆարմանյանին ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրելու հարցըԿալանքի հարցը երկար քննարկվել է. Ջուլհակյան«Կիբեռանվտանգության կրթական ծրագիր դպրոցականների համար» դասընթացն ամփոփվեց Mini CTF (Capture The Flag) մրցույթովՌուսաստանը հայելային պատասխան է տալու առևտրային նավերի զավթման փորձերին. ՊուտինԱֆղանցի աղջիկները շարունակում են զրկված մնալ միջնակարգ կրթություն ստանալու իրավունքիցԵկեղեցին նույնականացնելով մեկ անձի հետ՝ դուք հստակ միտում ունեք մոլորեցնել ձեր և մեր ընտրողներին. Ալխաս ՂազարյանՌուս-ուկրաինական պատերազմում փոխադարձ հարվածները շարունակվում ենՀարկային ապառքների գոյացման կանխարգելումը՝ արդյունավետ հարկային վարչարարության առաջնահերթությունՀայաստանը նոր ատոմակայան կառուցելու շուրջ բանակցություններ է վարում. Արման ԵղոյանԱդրբեջանում պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը մեկ տարում աճել է 8,5 տոկոսովՎենսը Զելենսկուն խնդրել է դադարեցնել Սև ծովում լցանավերի դեմ հարձակումները. FTՀրշեջ-փրկարարները մարել են մայրաքաղաքի Վիլնյուսի փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով տարածումը«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Արուսյակ Ջուլհակյանի թեկնածության քվեարկությանըՊանամայի ջրանցքով նավերի անցման արժեքը հասել է ռեկորդային թվիԵրիտասարդությունը յուրաքանչյուր պետության առաջընթացի շարժիչ ուժերից է․ ՄԻՊԱյս Սահմանադրությամբ ՀՀ-ին միշտ հնարավոր կլինի ներքաշել ինչ-որ կոնֆլիկտի մեջ ու վտանգի տակ դնել ՀՀ պետականությունը. ՉախոյանԹուրքիան և Իրանը քննարկել են սահմանային անվտանգության ամրապնդման հարցերըԳլխավոր դատախազն այցելել է Սևանա լճի բացարձակ նիշից ցածր գտնվող՝ ապամոնտաժված շենք-շինությունների տարածքներ«Գութան» փառատոնն այս տարի նվիրված է պարարվեստի նշանավոր գործիչ Գագիկ Գինոսյանի ծննդյան 60-ամյակինԵրիտասարդների հաջողությունը նաև Հայաստանի Հանրապետության հաջողությունն է․ ԿԳՄՍ նախարարՎրաստանի և Ռուսաստանի սահման տանող ճանապարհին կկառուցվի 2 կմ երկարությամբ կամուրջԱլիևը հայտարարել է TRIPP-ի շրջանակներում Հայաստանի տարածքով էլեկտրահաղորդման գծերի անցկացման ծրագրի նախապատրաստման մասինԱՄՆ-ն և ևս 40 երկիր կոչ են արել հրթիռների արձակման մասին առնվազն 24 ժամ առաջ ծանուցելՀանցավոր կազմակերպությունը պետությանը պատճառել է ավելի քան 1 մլրդ դրամի վնաս. նախաքննությունն ավարտվել էՇիրակի մարզում ընթացքի մեջ է սուբվենցիոն 40 ծրագիրՀայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆումԻմ աշխատանքն այլ բնույթի էր՝ որպեսզի բոլորը ֆուտբոլը նույն կերպ ընկալեին. Ժոզե ՄոուրինյուՈւիթքոֆը շնորհակալություն է հայտնել Պուտինին՝ ՌԴ-ում դատապարտված ԱՄՆ քաղաքացու ազատ արձակման համարԲաբ էլ-Մանդեբի նեղուցում հութիների նոր հարձակումներից 6 մարդ է զոհվելԹրամփը հաստատել է լուրերը, որ սպառնալիքի պատճառով Թուրքիայից գաղտնի կերպով հեռացել է այլ ինքնաթիռովՄեկնարկել է Արծվաբերդ-Չինարի ճանապարհի միջին նորոգումըԱրհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հայ դպրոցականները երկու բրոնզե մեդալ են նվաճել Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. 2 անձ կալանավորվել էԱյո՛, համաձայն եմ։ Այս և իմ բոլոր կյանքերում. Կրիշտիանու ՌոնալդուՎթարային ջրանջատում Էջմիածին քաղաքումԵրևանի չորս մանկապարտեզներ իրենց դռներն են բացել երեխաների առջևԵրևանցի 4 դպրոցական կմեկնի ԱՄՆ՝ մասնակցելու «STEAM» միջազգային ճամբարինՓրկարարները Հոռոմայրի վանքի մոտակայքում հայտնաբերել են մոլորված քաղաքացիներինԵրեխաների նկատմամբ բռնություն, հետևանքներ, կանխարգելման մեխանիզմներ․ մեկնաբանում է մասնագետըՊարեկները վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնների խախտման 90 դեպք են արձանագրելՏարածքային բաժիններ է տեղափոխվել շուրջ 150 անձ Արմավիրի և Լոռու մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն«Արարատ-Արմենիան» դուրս մնաց Չեմպիոնների լիգայիցTRIPP-ի իրականացումն արդեն սկսվել է. ԱլիևՍոցցանցերի նոր աստղ` կոներով խաղացող բևեռային արջուկըԹբիլիսիի «ստորգետնյա Հռոմը»․ Ազարյանցի պատմական տունը սկսում է բացել իր գաղտնիքներըՏեղի է ունեցել Հայաստանի և Լիտվայի վարչապետների հեռախոսազրույցը
Գիտություն

Պարզաբանում 9-րդ և 12-րդ դասարանների ավարտական քննությունների անցկացման վերաբերյալ

2025–2026 ուսումնական տարվա ավարտին 9-րդ դասարանի ավարտական քննությունների գործընթացը կարգավորվում է Կրթության և գիտության նախարարի 2012 թ. մայիսի 3-ի N 388-Ն հրամանով սահմանված կարգի պահանջներին համապատասխան:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով սահմանված ժամանակացույցով 9-րդ դասարանի շրջանավարտներն ավարտական քննություններ են հանձնելու հետևյալ առարկաներից.

  • «Գրականություն» և «Հայաստանի պատմություն» առարկաների միասնական էսսե
  • բնագիտական առարկաներից քննություն՝ թեստային եղանակով կամ ուսումնական նախագծի ձևաչափով
  • «Հայոց լեզու» (գրավոր)՝ թեստ
  • «Մաթեմատիկա» (գրավոր)՝ թեստ
  • «Օտար լեզու» (տվյալ հաստատությունում դասավանդվող օտար լեզուներից՝ սովորողի ընտրությամբ)՝ բանավոր
  • «Ֆիզկուլտուրա»՝ ստուգարք
  • ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողները քննություն են հանձնում նաև «Ռուս գրականություն» առարկայից (բանավոր)
  • ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողները քննություն են հանձնում նաև իրենց մայրենի լեզվից և գրականությունից (բանավոր)։

9-րդ դասարանի ավարտական քննությունները կազմակերպվելու են ուսումնական հաստատություններում։

2025-2026 ուստարվա ավարտին 9-րդ դասարանում «Գրականություն» և «Հայաստանի պատմություն» առարկաների ավարտական քննությունը կիրականացվի էսսեի ձևաչափով՝ երկու առարկաների բովանդակությունն ինտեգրող գրավոր աշխատանքի միջոցով: Էսսեի ձևաչափի ներդրման անհրաժեշտությունը բխում է Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված կարողունակությունների ձևավորման պահանջից և նախատեսում է սովորողների գիտելիքների ընդլայնմանը զուգահեռ զարգացնել նրանց վերլուծական և քննադատական մտածողությունը, պատճառահետևանքային կապերը տեսնելու, սեփական մտքերը կառուցողականորեն գրավոր ձևակերպելու հմտությունը, ինչպես նաև միջառարկայական կապերը կիրառելու կարողությունը:

Սովորողները ներկայացնում են թեմայի վերաբերյալ իրենց դիրքորոշումը՝ հիմնվելով ուսումնասիրված գրական ստեղծագործությունների և պատմական իրադարձությունների վրա, ինչը թույլ է տալիս գնահատել նրանց համապարփակ մտածողությունը և տարբեր առարկաների միջև կապեր կառուցելու կարողությունը, ինչը ժամանակակից կրթության կարևոր բաղադրիչ է:

Սովորողը կատարելու է մեկ ինտեգրված գրավոր աշխատանք, որը կգնահատվի համապատասխան մասնագետների՝ գրականության և պատմության ուսուցիչների կողմից՝ առանձին 20-միավորանոց համակարգով։ Երկու գնահատականների միջինացված միավորը կհամարվի ինտեգրված քննությունից սովորողի վերջնական միավորը՝ ապահովելով աշխատանքի գնահատումը երկու առարկաների մասնագիտական տեսանկյունից և ձևավորելով սովորողի ընդհանուր պատրաստվածության առավել ճշգրիտ պատկեր:

Քննական էսսեի տեքստում հայոց լեզվի քերականական կամ ուղղագրական գիտելիքների առանձին ստուգում չի իրականացվում՝ հաշվի առնելով, որ նույն սովորողի կողմից թեստային պարտադիր քննություն է նախատեսված: Էսսեի ստուգման ժամանակ կարևորվում է թեմայի բովանդակությունը հասկանալու, դրա շուրջ փաստեր ու գաղափարներ ներկայացնելու, գրական և պատմական նյութերը համադրելու և վերլուծելու ուղղությամբ սովորողի կարողությունը։ Էսսեի քննական թեմաները մշակվում են կրթության պատասխանատու մասնագետների կողմից և տրամադրվում դպրոցներին՝ քննության անցկացման համար։

2025-2026 ուսումնական տարվանից սկսած՝ ՀՀ հանրակրթական դպրոցների 9-րդ դասարանի բոլոր սովորողները բնագիտական առարկաների ավարտական քննությունը կարող են հանձնել նաև ուսումնական նախագծի ձևաչափով՝ միաժամանակ պահպանելով քննության թեստային եղանակը։ Գործընթացը կարգավորվում է Կրթության և գիտության նախարարի 2012 թ. մայիսի 3-ի N 388-Ն հրամանով սահմանված կարգով։

Նախագծային աշխատանքի միջոցով քննություն հանձնելու մոտեցումը ներդրվել է՝ հաշվի առնելով, որ հանրակրթական դպրոցների 1–11-րդ դասարաններում արդեն ներդրված են Հանրակրթության պետական չափորոշչի վրա հիմնված նոր ուսումնական ծրագրերը, որոնք առաջնահերթ կարևորում են բնագիտական կրթության ոլորտում չափորոշչով սահմանված վերջնարդյունքների ապահովումը, ձեռք բերված գիտելիքների կիրառական բնույթը, հետազոտական մտածողության զարգացումը և միջառարկայական կապերի ձևավորումը։

Այս մոտեցումը թույլ է տալիս սովորողներին կիրառել տարբեր բնագիտական առարկաներից ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները, խթանում է հետազոտական աշխատանքի իրականացումը, տվյալների հավաքագրումն ու վերլուծությունը, հիմնավորված եզրակացությունների ձևակերպումը, ինչպես նաև տարբեր առարկայական ոլորտների միջև բովանդակային կապերի բացահայտումն ու կիրառումը՝ ապահովելով չափորոշչով նախատեսված կարողունակությունների ձևավորումը։

Նախագծային աշխատանքը կարող է իրականացվել «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» կամ «Աշխարհագրություն» առարկաներից՝ սովորողի ընտրությամբ։ Նախագիծը պետք է ներառի առնվազն երկու բնագիտական առարկաների համադրություն և համապատասխանի 7–9-րդ դասարանների ուսումնական ծրագրերի բովանդակությանը։

Նախագծերի թեմաների ցանկը հրապարակում է «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամը։ Դպրոցներում ուսուցիչներն ու սովորողները միասին ընտրում են թեման, կազմում նախագծի պլանը և ներկայացնում հաստատման՝ սահմանված կարգով։

Նախագծերի իրականացումը դպրոցներում սկսվում է մարտ ամսին, իսկ նախագծերի պաշտպանությունը կազմակերպվում է մայիսի վերջին շաբաթվա ընթացքում։ Պաշտպանության ընթացքում սովորողները ներկայացնում են իրենց կատարած աշխատանքը, ուսումնասիրությունների արդյունքները և եզրակացությունները։

Նախագիծը գնահատվում է 20-միավորանոց համակարգով՝ մի քանի բաղադրիչների հիման վրա, որոնք նախատեսված են նախագծային ուսուցման հայեցակարգով։ Գնահատումն իրականացնում են նախագծի իրականացմանը մասնակցած ուսուցիչները, և նրանց գնահատականների միջինացված արդյունքը համարվում է սովորողի վերջնական գնահատականը։

Սովորողը ցանկության դեպքում կարող է հրաժարվել նախագծային աշխատանքից և մասնակցել նույն առարկայի ավարտական քննությանը թեստային ձևաչափով։ Նա նաև հնարավորություն ունի մասնակցելու թեստային քննությանը՝ ավելի բարձր արդյունք ստանալու նպատակով․ այս դեպքում առավել բարձր ստացված միավորը կհամարվի սովորողի ավարտական քննության վերջնական գնահատականը։

2025–2026 ուսումնական տարում ՀՀ դպրոցների 12-րդ դասարանի շրջանավարտները պետական ավարտական քննությունները հանձնելու են նախորդ տարիների քննությունների տրամաբանությամբ և բովանդակությամբ. որևէ նոր մոտեցում սահմանված չէ: Բացառություն են կազմում միայն Տավուշի մարզի դպրոցները, որտեղ արդեն 2-րդ տարին է՝ սովորողները 3 անգամ են հանձնում պետական ավարտական քննություններ՝ հունվարին և հունիսին՝ հին չափորոշչի բովանդակությամբ, իսկ հուլիսին՝ ՀՊՉ նոր բովանդակությամբ:

2026-2027 ուստարում արդեն 12-րդ դասարանն ավարտող շրջանավարտներն ավարտական և միասնական քննություններ հանձնելու են Հանրակրթության պետական նոր չափորոշչի, ինչպես նաև ԿԳՄՍ նախարարի հրամաններով հաստատված առարկայական չափորոշիչների և ծրագրերի պահանջներին համապատասխան: