Կուսակցությունների համար ԱԺ անցողիկ շեմը իջեցվել է, դաշինքների համար՝ բարձրացվել
Ընտրական օրենսգրքի փոփոխությունների համաձայն՝ փետրվարի 7-ին ուժի մեջ է մտել լրացուցիչ մանդատների, բոնուսների ինստիտուտը, որը նախկինում 54 տոկոս էր, հիմա իջեցվել է 52-ի: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը:
«Լրացուցիչ այս մանդատները կարող են տրվել բացառապես քաղաքական այն ուժին, որը կունենա մանդատների մեծամասնություն: Այսինքն՝ եթե որևէ քաղաքական ուժ չունենա մանդատների մեծամասնություն, լրացուցիչ մանդատների մասին խոսք լինել չի կարող: Բայց եթե որևէ քաղաքական ուժ կունենա մանդատների մեծամասնություն, բայց դա պակաս կլինի 52 տոկոսից, Ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ տվյալ քաղաքական ուժին պետք է տրվի լրացուցիչ մանդատներ 52 տոկոսը լրացնելու չափով»,- ասաց նա:
Ըստ ԿԸՀ նախագահի՝ եթե նախկինում ձայները 2/3-ից պակաս կլինեին, բայց մանդատները կլինեին 2/3-ից ավելի, լրացուցիչ մանդատ էր տրվում 1/3-ից նվազ քաղաքական ուժերին, որպեսզի առնվազն 1/3-ը պահպանվի, այսինքն՝ բոլոր դեպքերում 1/3-ի մանդատները տրվում էին ու տրվում էին կոնկրետ շեմը հաղթահարած քաղաքական ուժերին:
«Նոր կարգավորման համաձայն՝ եթե քաղաքական ուժի ձայները 2/3-ից պակաս կլինեն, բայց մանդատները 2/3-ից ավելի կլինեն, այդ ավելի՝ 2/3-ի շեմն անցնող մանդատները կբաշխվեն շեմը չհաղթահարած, այսինքն՝ մանդատների բաշխմանը չմասնակցող, բայց 2 տոկոս և ավելի ստացած քաղաքական ուժերի միջև, այսինքն՝ առավել ձայն ստացածից՝ 1-ական մանդատ, մինչև այդ մանդատները կսպառվեն»,- ասաց նա:
ԿԸՀ նախագահը հիշեցրեց, որ 2021-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել էր 53,9 տոկոս ձայն, բայց մանդատները գերազանցեցին 2/3-ը:
«Այսինքն՝ եթե այս կարգավորումը լիներ այն ժամանակ, ստացվում է, որ այդ 71-րդ մանդատը «Քաղաքացիական պայմանագրից» պիտի վերցվեր և տրվեր առավել ձայն ստացած այն քաղաքական ուժին, որը շեմը չէր հաղթահարել»,- ասաց նա՝ նշելով, որ այս ընտրություններին կարգավորումը գործելու է, և եթե նմանատիպ իրավիճակ լինի, այս կերպ մանդատը կբաշխվի, ոչ թե կտրվի լրացուցիչ մանդատ, և արդյունքում պատգամավորների թիվը չի ավելանա:


















































Կանգնած ենք վարորդների կողքին
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Ձերբակալվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարարը
Անչափահասները շանտաժի սպառնալիքով՝ մեկ այլ անչափահասի հարկադրել են սեքսուալ բնույթի գործողություններ...
Միացյալ Նահանգները և Իրանը համաձայնության են եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ
Դպրոցներում՝ բջջային հեռախոսների արգելքի արդյունքները
Մեղադրվում է «ազգային պաշտպանության գաղտնի տեղեկատվությունը չարտոնված անձանց, այդ թվում՝ լրագրողի, փ...
«Օրիոն» տիեզերանավը վերադառնում է Երկիր. NASA
ՆԳ նախարարը ծանոթացել է Սևանի ջրափրկարարական ջոկատի վարչական նոր համալիրի շինաշխատանքներին և նավամատ...