Apple-ը կարող է թողարկել iPhone Ultra, AirPods Ultra և MacBook Ultra
Apple-ի առաջին ծալովի սմարթֆոնը երկար ժամանակ քննարկումների առարկա է եղել, և լուրեր կան, որ այն այս աշնանը կթողարկվի iPhone 18 Pro և iPhone 18 Pro Max մոդելների հետ միաժամանակ։ Բայց մեկ բան, որի մասին դեռ պնդում չկա՝ սարքի անունը։ Մինչ այժմ այն անվանել ենք iPhone Fold, սակայն Չինաստանից եկած վերջին լուրը հավաստիացնում է, որ այն իրականում կկոչվի iPhone Ultra։
Բացի նրանից, այն կընկնի Ultra ապրանքանիշով թողարկվող երեք նոր սարքերի շարքում, որոնք Apple-ը ծրագրում է ներկայացնել այս տարի․
- iPhone Ultra
- AirPods Ultra
- MacBook Ultra
Ըստ լուրերի՝ iPhone Ultra-ի մեկնարկային գինը կգերազանցի 1,446 դոլարը իսկ բարձրակարգ մոդելը կկազմի ավելի քան 2,893 դոլարը։ Հասկանալի չէ, թե ինչու է արժեքի տարբերությունը այդքան մեծ, բայց սկսնակ մոդելը մի փոքր ավելի մատչելի է, քան սպասվում էր։
AirPods Ultra-ն, ըստ լուրերի, կլինի այն AirPods Pro-ը, որը կարող է ունենալ տեսախցիկներ, իսկ MacBook Ultra-ն առաջին անգամ կստանա OLED էկրան՝ հպման ֆունկցիայով։ Այս բոլոր սարքերը՝ ըստ Ultra անվան իմաստի, կլինեն իրենց շարքի ամենաթանկարժեք սարքերը՝ ամենաթանկ հեռախոսը, ամենաթանկ ականջակալները և ամենաթանկ նոթբուքը։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից