Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Նախաքննական մարմինը փետրվարի 24-ին միջնորդություն էր ներկայացրել դատարան Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։ «Դատախազը Ալեքսանդր Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցել Քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (վստահված գույքը հափշտակելուն դրդել): Խափանման միջոց է կիրառվել կալանքը, հայտարարվել հետախուզում»,- 1lurer.am-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից:
Հակակոռուպցիոն դատարանից «Լուրերին» հայտնել են, որ նույն օրը դատարանը, մեղադրյալի գտնվելու վայրը հայտնի չլինելու պայմաններում քննարկելով միջնորդությունը, փախուստը կանխելու հիմքը բարձր գնահատելով, բավարարել է այն և կիրառել կալանքը: Ալեքսանդր Սարգսյանին հայտնաբերելու և Հայաստանի իրավասության ներքո գտնվելու դեպքում նրա կալանքի հարցը դատարանը կրկին կքննարկի։
Ըստ Քննչական կոմիտեի՝ եղբայրներ Ալեքսանդր և Լևոն Սարգսյանների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ առանձնապես խոշոր չափի գույքի հափշտակությանը դրդելու հոդվածով:
Հիշեցնենք, որ Լևոն Սարգսյանը նույնպես հետախուզման մեջ է, նրա նկատմամբ այլ քրեական վարույթով կա կալանքի որոշում:


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ