Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 9-ից 10-ը
Բացահայտվել է 135 հանցագործություն, որոնցից 9-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
43 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
12 դեպք՝ խարդախության,
11 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
8 դեպք՝ փաստաթուղթ կեղծելու,
6-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, անձնական ունեցվածքի գողության,
5-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, հոգեկան ներգործության, զենք-զինամթերքի առգրավման,
3 դեպք՝ սառը զենք կրելու,
2 -ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, թմրանյութի իրացման։
Բացահայտվել է ավազակության, բնակարանային գողության, շորթման, դրամանենգության, խուլիգանության, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, հրազենի մաքսանենգության, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, անհետաձգելի միջամտության որոշումը չկատարելու, կեղծ փաստաթղթեր կազմելու, ապօրինի ձեռնարկատիրության, հետամտելու, սուտ մատնության, ազատությունից ապօրինի զրկելու, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
6 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
1-ական դեպք խարդախության, սպանության, շորթման։
Հայտնաբերվել է 11 հետախուզվող։
Հայտնաբերվել է 2 անհետ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 8 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 14 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 24-ը՝ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ