Ընտանեկան բռնության վերաբերյալ հանցագործություններ. 2025 թվական
ՀՀ քննչական կոմիտեում 2025 թվականի ընթացքում ընտանեկան բռնության դեպքերի վերաբերյալ քննվել է 2.398 քրեական վարույթ (2024-ին՝ 2.207), որից 630-ը փոխանցվել է 2024 թվականից:
Հաշվետու ժամանակահատվածում 380 քրեական վարույթ՝ 388 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան (2024-ին՝ 405 քրեական վարույթ՝ 416 անձի վերաբերյալ), ևս 7 բժշկական հարկադրանքի վարույթ եզրափակիչ ակտով ուղարկվել է դատարան (2024-ին՝ 4), 972-ը կարճվել է (2024-ին՝ 735), որից 887-ը` ռեաբիլիտացնող (2024-ին՝ 663), իսկ 85-ը` ոչ ռեաբիլիտացնող հիմքով (2024-ին՝ 72), 284-ը` միացվել է (2024-ին՝ 235), 32 քրեական վարույթ ուղարկվել է այլ մարմին (2024-ին՝ 28), 93-ը հաշվառվել է որպես վարութային և ապացուցողական գործողությունները կատարված (2024-ին՝ 232), 630-ը փոխանցվել է 2026 թվական (2025-ին՝ 568):
Դատարան ուղարկված 375 վարույթից 3-ը քննվել է սպանության, 1-ը՝ սպանության փորձի, 1-ը՝ ծննդկանի կողմից երեխայի սպանության, 4-ը՝ առողջությանը ծանր վնաս պատճառելու, 10-ը՝ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, 39-ը՝ առողջությանը թեթև վնաս պատճառելու, 1-ը՝ մարդուն առևանգելու, 4-ը՝ ազատությունից ապօրինի զրկելու, 20-ը՝ հոգեկան ներգործության, 211-ը՝ ֆիզիկական ներգործության, 10-ը՝ սեռական ազատության դեմ ուղղված, 1-ը՝ երեխային հակահասարակական գործողություններ կատարելուն ներգրավելու, 1-ը՝ ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացումը խոչընդոտելու, 1-ը՝ երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, 8-ը՝ ալիմենտ վճարելուց խուսափելու, 8-ը՝ անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելու, 52-ը՝ այլ հանցագործությունների դեպքերի առթիվ:
Դատարան ուղարկված վարույթներով 417 տուժողից 25-ը եղել է մինչև 12, 16-ը՝ 13-14, 11-ը՝ 15-18 տարեկան, 365-ը՝ 18-ից բարձր տարիքի:
2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ընտանեկան բռնության վերաբերյալ հանցագործությունների վիճակագրությանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ