Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Անկարայում գտնվող Իրանի դեսպանին
Իրանից արձակված և Թուրքիայի օդային տարածք մտած բալիստիկ հրթիռի հետ կապված՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Անկարայում գտնվող Իրանի դեսպանին, «Ռիա Նովոստի»-ին հայտնել է թուրք բարձրաստիճան պաշտոնյան։
«Անկարայում Իրանի դեսպանը կանչվել է Արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան խնդրել են Իրանից Թուրքիայի ուղղությամբ արձակված բալիստիկ հրթիռի հետ կապված պարզաբանումներ տալ։ Նրան տեղեկացրել են միջադեպի վերաբերյալ մտահոգությունների մասին», - ասել է գործակալության աղբյուրը։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահի աշխատակազմը հայտնել էր, որ Իրանից արձակված բալիստիկ հրթիռը ՆԱՏՕ-ի օդային և հրթիռային պաշտպանության ուժերի կողմից արագորեն կասեցվել և չեզոքացվել է Գազիանթեփի Շահինբեյ շրջանի երկնքում։
Սա փետրվարի 28-ից հետո Թուրքիայի օդային տարածքում տեղի ունեցած երկրորդ նմանատիպ միջադեպն է։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին