Սոցիալական հարթակներում ներդրում կատարելու միջոցով գումար աշխատելու վերաբերյալ գովազդները կեղծ են. ՀՀ քննչական կոմիտեն հորդորում է
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների վարչությունում իրականացվող բազմադրվագ քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ տարբեր անձինք կամ խմբեր ներկայանում են որպես վստահելի ներդրումային կազմակերպություններ կամ մասնագետներ՝ առաջարկելով բարձր եկամտաբերություն խոստացող ծրագրեր, սակայն նման գործունեության նպատակն իրականում քաղաքացիներին մոլորեցնելն է և նրանց ֆինանսական միջոցներին տիրանալը։
Մասնավորապես՝ տարբեր սոցիալական հարթակներում՝ «Facebook», «Telegram» և այլն, տեղադրվում են ներդրում կատարելու միջոցով գումար աշխատելու վերաբերյալ գովազդներ՝ թողնելով հղում, որտեղ քաղաքացին լրացնում է իր անձնական տվյալները։ Դրանից հետո քաղաքացու հետ կապ են հաստատում օնլայն հեռահաղորդակցման միջոցներով՝ «WhatsApp», «Telegram» և այլ հավելվածներով, ներկայացնում եկամուտ ստանալու պայմանները՝ հիմնականում ստեղծելով օտարերկրյա կազմակերպություններում ստեղծված կեղծ ներդրումային հղումներով կայքեր, որտեղ քաղաքացին գրանցվում է, ստեղծում օգտահաշիվ, ստանում ֆիշինգային հղում, որտեղ օգտահաշիվը լիցքավորելու քողի տակ լրացնում է իր բանկային քարտի նույնականացման տվյալները՝ հանցագործներին հնարավորություն տալով հափշտակելու խոշոր և առանձնապես խոշոր չափերով դրամական միջոցներ:
Այսպիսով, Քննչական կոմիտեն քաղաքացիներին հորդորում է նմանատիպ գովազդներ կամ հաղորդագրություններ ստանալու դեպքում զերծ մնալ թելադրվող գործողությունները կատարելուց, ինչպես նաև այդ մասին հայտնել իրավապահ մարմիններին:


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ