Թուրքիան F-16 կործանիչներ է տեղակայել Հյուսիսային Կիպրոսում
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Հյուսիսային Կիպրոսում վեց F-16 կործանիչների և հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգերի տեղակայման մասին` «տարածաշրջանում աճող լարվածության պայմաններում կղզու թուրք բնակչության անվտանգությունն ուժեղացնելու նպատակով»։ Նախարարության հաղորդագրության մեջ նշվում է, որ այս քայլը պայմանավորված է տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումներով։
«Մեր տարածաշրջանում վերջին զարգացումների համատեքստում այսօրվանից վեց F-16 կործանիչներ և ՀՕՊ համակարգեր են տեղակայվել Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունում»,-ասվում է հայտարարության մեջ։ Թուրքական զինվորականները նաև նշել են, որ իրավիճակի հետագա զարգացման գնահատումից հետո, անհրաժեշտության դեպքում, կարող են ձեռնարկվել լրացուցիչ միջոցներ։
Թուրքիան չի ճանաչում Կիպրոսի Հանրապետության ինքնիշխանությունը, որը Եվրամիության անդամ է, և միակ երկիրն է, որը ճանաչում է կղզու հյուսիսում գոյություն ունեցող Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը։ Միաժամանակ Անկարան քննադատել է Կիպրոսում եվրոպական զորքերի հնարավոր տեղակայումը՝ հայտարարելով, որ դա կարող է կղզին ներքաշել տարածաշրջանային հակամարտության մեջ։
Reuters-ի հաղորդմամբ՝ անցյալ շաբաթ ՆԱՏՕ-ի պաշտպանական համակարգերը որսացել են Իրանից արձակված բալիստիկ հրթիռ, որը մտել էր Թուրքիայի օդային տարածք։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին