Աշխատանքներ են տարվում Ադրբեջանի դեսպանատան և գլխավոր հյուպատոսության տարհանման ուղղությամբ.
Ադրբեջանը որոշել է տարհանել իր դեսպանատունը Թեհրանում և գլխավոր հյուպատոսությունը Թավրիզում։ Ինչպես հայտնում է APA գործակալությունը, այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։ Բայրամովի խոսքով՝ ընթացող պրոցեսների ֆոնին չի կարելի մարդկանց կյանքը վտանգի ենթարկել։ «Ներկա պահին նախապատրաստական աշխատանքներ են տարվում դեսպանատան և գլխավոր հյուպատոսության տարհանման ուղղությամբ»,- նշել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։
Հիշեցնենք, որ մարտի 5-ին Ադրբեջանի պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունները հայտարարություն էին տարածել՝ Իրանին մեղադրելով Նախիջևանի օդանավակայանի վրա ԱԹՍ-ներով գրոհ իրականացնելու մեջ։ Ադրբեջանի ԱԳՆ էր կանչվել այդ երկրում Իրանի դեսպանը, նրան բողոքի նոտա էր փոխանցվել, իսկ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ «անպատասխան չի թողնելու այդ հարձակումը»։
Իրանի ԱԳ փոխնախարարն ու Զինված ուժերը սկզբում հերքել էին Թեհրանի առնչությունն ԱԹՍ-ներով գրոհին, սակայն հետագայում խոստացել էին հետաքննություն անցկացնել։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին