«Ռոսատոմ»-ը դադարեցրել է Իրանի Բուշերի ատոմակայանի շինարությունը
«Ռոսատոմ»-ը դադարեցրել է Իրանի «Բուշերի» ատոմակայանի շինարարությունը՝ հայտարարել է Ռուսաստանի պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ քաղաքը, որտեղ գտնվում է կայանը, հարվածի տակ է հայտնվել Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության մեկնարկից հետո:
«Ռոսատոմ»-ի ղեկավարի խոսքով՝ Իրանի միջուկային ոլորտի ղեկավարության հետ կապը խզվել է. հեռախոսները լռում են, էլեկտրոնային նամակները՝ անպատասխան:
Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման պատճառով Բուշերի ատոմակայանի համար սպառնալիքը, որտեղ աշխատում են ռուսաստանցի միջուկային գիտնականները, կա և շարունակում է աճել՝ հայտարարել է Լիխաչովը։
«Ներկայումս Բուշերում մնում է Ռուսաստանի 639 քաղաքացի, և նախապատրաստական աշխատանքներ են տարվում նրանց խմբերով տարհանելու համար։ Փետրվարի 28-ի հարձակումներից անմիջապես հետո երկրից տարհանվել են աշխատակիցների երեխաները և անձնակազմի մոտ հարյուր մարդ։ Հաջորդ փուլը՝ ևս 150-200 մասնագետի տարհանումը, տեղի կունենա հենց որ ռազմական իրավիճակը թույլ տա»,- ասել է պետական կորպորացիայի ղեկավարը։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին