ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցություններում ավելի մեծ առաջընթաց է գրանցվել․ Արաղչի
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև անուղղակի բանակցությունների երրորդ փուլը մինչ օրս ամենաինտենսիվն էր, քննարկումներում առաջընթաց է գրանցվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Արաղչին նշել է X հարթակում գրառման մեջ։
«Միացյալ Նահանգների հետ մեր դիվանագիտական շփումներում հետագա առաջընթաց է գրանցվել։ Բանակցությունների այս փուլը մինչ այժմ ամենաինտենսիվն էր։ Այն ավարտվեց փոխադարձ համաձայնությամբ, որ մենք կշարունակենք ավելի մանրամասնորեն ներգրավվել ցանկացած համաձայնագրի համար կարևորագույն հարցերի շուրջ, ներառյալ պատժամիջոցների վերացումը և միջուկային ծրագրին վերաբերող քայլերը», - նշված է գրառման մեջ։
Արաղչին հավելել է, որ քաղաքական ուղուն զուգահեռ տեխնիկական թիմերն առաջիկա օրերին կհանդիպեն Վիեննայում։ Նրա խոսքով՝ այդ թիմերի առաքելությունը նույնքան կարևոր է, որքան քաղաքական թիմի խնդիրը։ Նա նաև շնորհակալություն է հայտնել Օմանին՝ միջնորդության, ինչպես նաև Շվեյցարիային՝ բանակցությունները հյուրընկալելու համար։
ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունների երրորդ փուլը տեղի է ունեցել Ժնևում փետրվարի 26-ին։ Ավելի վաղ կողմերը մեկ հանդիպում անցկացրել էին Օմանում, ևս մեկը՝ կրկին Ժնևում։
Բանակցություններում Իրանի պատվիրակությունը գլխավորում է արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, իսկ ԱՄՆ պատվիրակությունը՝ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին