Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ղրղզստանում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ Շվեդիայում 2026 թվականին զորակոչիկների թիվը կլինի ամենամեծը մի քանի տասնամյակի ընթացքում «ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը Հիմնանորոգվում է Սևան-Մարտունի-Վարդենիս-ՀՀ սահման ավտոճանապարհի մի հատվածը Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը Ռիհաննան «ստեղծագործական գործընթացի մեջ է» Չինաստանում ստեղծել են 173 հազար դոլարանոց ռոբոտ ԳՇ պետը ժամկետային զինծառայողների հետ քննարկել է բանակում կարգապահության բարձրացման հարցերը Շինարարական աշխատանքների պատճառով Խանջյանի մի հատվածը փակ կլինի, Տ4-ի երթուղին էլ կփոխվի Ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 209 քրեական վարույթ

Ղրղզստանում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստըԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է ՆիդերլանդներումՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտՇվեդիայում 2026 թվականին զորակոչիկների թիվը կլինի ամենամեծը մի քանի տասնամյակի ընթացքում«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրըՀիմնանորոգվում է Սևան-Մարտունի-Վարդենիս-ՀՀ սահման ավտոճանապարհի մի հատվածըՀուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսըՌիհաննան «ստեղծագործական գործընթացի մեջ է»Չինաստանում ստեղծել են 173 հազար դոլարանոց ռոբոտԳՇ պետը ժամկետային զինծառայողների հետ քննարկել է բանակում կարգապահության բարձրացման հարցերըՇինարարական աշխատանքների պատճառով Խանջյանի մի հատվածը փակ կլինի, Տ4-ի երթուղին էլ կփոխվիԸնտրական բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 209 քրեական վարույթՍա կարելի է որպես մարտահրավեր դիտարկելՉուամենին և Կամավինգան գերադասում են մնալ ՄադրիդումBBC-ի հետաքննություն․ Բրիտանական բանակի դեռահասների ուսումնարանում բացահայտվել են սեռական բռնության տասնյակ դեպքեր «Արսենալն» անհաջողությամբ է մեկնարկել ստուգատեսների շարքըՍիբիհան շնորհակալություն է հայտնել Բայրամովին Բաքվի տրամադրած հումանիտար օգնության համարՍԱՏՄ-ն կասեցրել է «Քաղցր հեքիաթ» ըմպելիքների արտադրամասի գործունեությունըԱրենի համայնքին կհատուցվի 2.2 միլիոն դրամ. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել էԿառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերինԲացահայտվել է Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի կողմից 2.5 մլն դոլար արժողության գույքի շորթման և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքԲաքվի Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել հայ գերիների դատավճիռըԳավին այսուհետ հանդես կգա վարդագույն մազերովՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթNASA-ն հաստատել է՝ SpaceX-ի հրթիռի հատվածը բախվել է ԼուսնինԻնֆանտինոն ներուղություն է խնդրել, բայց պահպանել է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնըՄաշտոցի համայնքային ոստիկանները ավտոմեքենաներից կատարված գողության դեպք են բացահայտելԻնչպե՞ս է քաղաքային աղմուկն ազդում մարդու առողջության վրաՊաշտոնից ազատումներ և նշանակումներ՝ մի շարք գերատեսչություններում. վարչապետը որոշումներ է ստորագրելՀայտնի է Վրաստանում մասշտաբային հոսանքազրկման պատճառըԱդրբեջանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում գազ մատակարարել Ուկրաինային. ԲայրամովՀրդեհ՝ Կապանի երկու տների տանիքներում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումըՌուսաստանը հայտնել է ուկրաինական ավելի քան 600 անօդաչու թռչող սարք խոցելու մասին Քրիստիննե Գրիգորյանը վերանշանակվել է արտաքին հետախուզության ծառայության պետի պաշտոնումՌուսաստանը պետք է երկարատեւ ռազմական գործողությունների պատրաստ լինիՈրքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունըԲենզալցակայանում տեղի է ունեցել պայթյուն. կա 2 տուժածԲերդ համայնքին կվերադարձվի 5.9 հա մակերեսով 3 հողամասԵրևանում ծառեր են կոտրվել և ընկել ավտոմեքենաների վրաՎինիսիուսը ջնջել է Ռեալի հետ կապված բոլոր լուսանկարներն ու գրառումներըԵրևանի աղբահանության համակարգը կհամալրվի նոր սերնդի 10 աղբատար մեքենայովՍպիտակում նոր կառուցված շենքի բնակարաններից 23-ը կհատկացվի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներինԵվրոպայի մայրաքաղաքները գրանցում են շոգի նոր ռեկորդներ Ոչ դիլերների համար էլեկտրամոբիլների ներմուծման քվոտան սպառվում է. մնացորդը` 784 հատ. ՊԵԿԻրանի և Օմանի միջև համաձայնագիրը չի երաշխավորում Հորմուզի նեղուցով նավարկության անվտանգությունը. ԲաղաեիՍաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվումԷրեբունի և Արաբկիր վարչական շրջանների որոշ հասցեներում գազանջատում էՀրշեջ-փրկարարները մարել են կահույքի արտադրամասում բռնկված հրդեհըՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթՈրպես անհետ կորած որոնվում է 1992թ. ծնված Վահագ Մարտիրոսյանը

Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Տուսկը ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի ներկայությամբ ստորագրվել է Հայաստանի և Լեհաստանի Հանրապետության միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր: Այն ստորագրել են ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Լեհաստանի փոխվարչապետ, ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոշինյակ-Կամիշը:

Այնուհետև երկու երկրների վարչապետները ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով:

Ստորև ներկայացվում են Հայաստանի և Լեհաստանի վարչապետների հայտարարությունները.

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկ – Պարոն վարչապետ, իմ բարեկամ, իմ լավ ընկեր Նիկոլ Փաշինյան, շատ ուրախ ենք, որ այսօր կարող ենք Վարշավայում հանդիպել, հստակ հենց այն օրը, երբ Լեհաստանը Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ է հաստատել 1992 թվականի փետրվարի 26-ին։

Հիշում եմ այդ օրերը, ամիսները, որոնք անհանգստությամբ էին լցված, երբ մենք դիվանագիտական հարաբերություններ էինք հաստատում այն պետությունների հետ, որոնք հանդիսանում էին նախկին խորհրդային պետություններ: Երբ Լեհաստանը մշտապես քաջալերում էր այն պետություններին, որոնք ընտրում էին իրենց անկախությունը: Եվ դա մի ժամանակ էր, երբ շատ լավ էինք ընկալում մեր երկու պետությունների պատմության գործընթացները և այն վտանգները, որոնք մեր երկրներին սպառնում էին։

Այսօր կարող եմ նշել, որ հայ-լեհական հարաբերությունները, ինչպես նաև մեր անձնական հարաբերությունները վերածվել են ընկերության՝ առանց որևէ նախապայմանի: Մենք ունենք նմանատիպ նպատակներ: Լեհաստանում շատ են գնահատում հայերին:

Ես ուզում եմ մատնանշել հենց Ձեր կատարած աշխատանքը: Ես գիտեմ, թե որքան ջանք է անհրաժեշտ եղել իրականացնելու քաղաքական տեսլականը: Դուք պետք է օրինակ հանդիսանաք հենց այդ քաղաքական ուղու վարման համար։ Նաև պետք է ամբողջ հանրությանը ներկայացնել, որ չափազանց կարևոր է խաղաղությունը։ Խաղաղությունն առաջնահերթ կետ է: Թեև դա բարդ ճանապարհ է և պահանջում է մեծ աշխատանք, ինչը շատ գովելի է և գնահատվում է իմ կողմից: Ցանկանում եմ հայ ազգին և անձամբ Ձեզ ամենայն հաջողություն այդ ճանապարհին։

Նաև ուզում եմ ասել, որ շատ գովելի է, որ Հայաստանը բռնել է եվրոպական ուղին: Սա շատ ակտիվ թեմա է քննարկումների համար, թե ինչպես ընդլայնել Եվրամիության մեծ ընտանիքը։ Շատ հետաքրքիր միջադեպ եղավ, երբ երեկ Իսլանդիայի վարչապետն էր այստեղ. մի երկիր, որը աշխարհագրական մեկ այլ ուղղությունից է և շուտով իրենք հանրաքվե են ցանկանում կազմակերպել: Մենք զրուցում էինք և շատ ռեալիստական տեսլական էինք տեսնում, թե ինչպես կարող ենք բացել այդ ճանապարհը Հայաստանի քաղաքացիների համար, որպեսզի դա լինի պրակտիկ պրոցես, ընթացակարգ: Ասեմ, որ բոլորին էլ ձեռնտու է այն հանգամանքը, որ բոլորս միախմբված ենք աշխատում, տարբեր ձայներ ենք ստանում, տարբեր մտքեր են արտահայտվում, բայց, այնուամենայնիվ, մենք հակված ենք ընդունելու այն բոլոր երկրներին, որոնք նույն արժեքների կրողներն են: Ուզում եմ մատնանշել հենց Ձեր ջանքերը, որ Հայաստանը հստակ այդ ուղին ներկայացնող ճանապարհով է գնում: Մենք շատ զգուշությամբ, բայց նաև հստակորեն բաց ենք Եվրամիությունն ընդլայնելու համար այն բոլոր երկրների համար, ովքեր ընտրում են ժողովրդավարությունը, անկախությունը, խաղաղությունը։ Ես վստահ եմ, որ Ձեր վարած քաղաքականությունը հենց այդ ճանապարհով է ընթանում և ուզում եմ ևս մեկ անգամ Ձեր մոտեցման համար խորը երախտագիտությունս հայտնել։

Նախարար Կոշինյակ-Կամիշը շատ է ներգրավվել այդ անվտանգության համագործակցության մեջ: Դա է վկայում այսօրվա հուշագրի ստորագրումը: Հավատում ենք, որ ռազմական համագործակցությունը, որը կտարվի մեր անվտանգության ոլորտում ոչ միայն Հայաստանի համար կլինի բարենպաստ, այլ ամբողջ տարածաշրջանի համար։ Մենք շատ լավ ենք գիտակցում, թե որքան կարևոր է այդ հանգամանքը: Գիտենք, որ երկու երկրներս էլ, ինչպես նաև երկու վարչապետներս էլ հստակ գիտենք, թե ինչ անել, ինչպես անել, որպեսզի մենակ չլինենք, որպեսզի լինենք միասին և որպեսզի կայուն, անվտանգ անվտանգություն ապահովենք մեր երկրներին, մեր ժողովրդներին։

Շատ շնորհակալ եմ, որ անցել եք այդ երկար ճանապարհը և ուրախ եմ, որ ներկա պահին Ձեր երկիրը գտնվում է այն կետում, որ կետում, որ գտնվում է: Կարծում եմ՝ կշարունակենք անվտանգության մեր համագործակցությունը:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան - Շնորհակալ եմ, մեծարգո պարոն վարչապետ, հարգելի ներկաներ, նախ թույլ տվեք արձանագրել, որ ինձ համար մեծ պատիվ է պաշտոնական այցով գտնվել Լեհաստանում: Բավականին երկար ժամանակ Հայաստանի վարչապետի բարձր մակարդակով, ընդհանրապես՝ բարձրագույն մակարդակով այց չի եղել Լեհաստան: Կարծում եմ այս այցը մի նոր փուլի ազդարարում և արձանագրում է մեր երկկողմ հարաբերություններում: Բայց ինձ համար, պարոն Տուսկ, առանձնակի պատիվ է հրավեր ստանալ Ձեր կողմից և նման ջերմ ընդունելության արժանանալ Ձեր կողմից։

Այսօր մենք հանդիպում ենք Ձեզ՝ որպես Լեհաստանի վարչապետ, բայց Հայաստանը Ձեր մասին շատ վառ հիշողություններ ունի և շատ բարձր է գնահատում Ձեր գործունեությունը Եվրամիության խորհրդի նախագահի պաշտոնում, որովհետև Հայաստանը միշտ զգացել է Ձեր աջակցությունը ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհին: Եվ իսկապես նաև իմ անձնական փորձն այդ ընթացքում շատ մեծ վստահության պաշար է ստեղծել, և ես ուզում եմ Ձեզ շնորհակալություն հայտնել դրա համար, նաև այն աջակցության համար, որ Լեհաստանը Հայաստանի Հանրապետությանը ցուցաբերում է ամենատարբեր ուղղություններով և ոլորտներում, այդ թվում՝ Եվրամիության շրջանակներում: Մենք այդ աջակցությունն զգացել ենք։

Ինձ համար և մեր պատվիրակության համար շատ կարևոր էր լսել Ձեր գնահատականները, մասնավորապես՝ նախորդ տարի Հայաստանի Հանրապետությունում ընդունված Եվրամիությանն անդամագրվելու գործընթաց մեկնարկելու մասին օրենքին և այն քաջալերող խոսքերը, որ Դուք ասացիք, իսկապես, նոր վստահություն են մեզ տալիս, որ մենք ավելի վստահ շարունակենք ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհը, որում մեր առաջնային խնդիրը Հայաստանը եվրոպական և Եվրամիության ստանդարտներին համապատասխան երկիր դարձնելն է:

Ես չեմ թաքցնի, և Դուք դա գիտեք, իհարկե, ոչ լսելով, որ ժողովրդավարական բարեփոխումները շատ բարդ գործընթաց են: Իրենք իրենց հետ բերում են մարտահրավերներ, իրենք իրենց հետ բերում են կասկածներ, իրենք իրենց հետ բերում են մեղադրանքներ, և մանավանդ այսօրվա աշխարհում երբեմն ընդունված է կամ նույնիսկ փորձ է արվում ստեղծել տպավորություն, թե ժողովրդավարական երկիր նշանակում է լինել թույլ երկիր, ժողովրդավարական երկիր նշանակում է ի վիճակի չլինել ապահովել և պաշտպանել սեփական անվտանգությունը: Եվ ես կարծում եմ, որ Լեհաստանն այդ առումով շատ վառ օրինակ է, թե ինչպես կարող է ժողովրդավարությունը զուգակցվել ուժեղ անվտանգային համակարգի, ուժեղ տնտեսության հետ և, իհարկե, ուժեղ գործընկերության հետ միջազգային ասպարեզում։

Այս առումով ես ուրախությամբ եմ արձանագրում, որ մեր ավանդական պատմական կապերին ավելանալու է գալիս մեր ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը և պիտի արձանագրեմ, որ մենք շատ բարձր ենք գնահատում Լեհաստանի աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին և, իհարկե, խաղաղության այն գործընթացին, որը մեր տարածաշրջանում տեղի է ունենում։

Գիտեք, երբ մենք դեռ նոր էինք հայտարարում խաղաղության ռազմավարություն որդեգրելու ճանապարհը, և ես Հայաստանում՝ մեր խորհրդարանում ներկայացնում էի խաղաղության գործընթացի մասին իմ տեսլականը, ընդդիմության պատգամավորներից մեկն արձագանքեց հետևյալ կերպ՝ ասելով Հարավային Կովկասի մասին խոսում եք այնպես, կարծես՝ Եվրոպայի մասին եք խոսում: Իմ արձագանքը հետևյալն էր՝ ես ասեցի՝ իսկ մենք համոզվա՞ծ ենք, արդյոք, որ լավ գիտենք Եվրոպայի պատմությունը: Եվ Եվրոպան այդ առումով մեզ համար օրինակ է, և ճիշտն ասած, եթե շատ անկեղծ լինեմ՝ նաև խաղաղության գործընթացում հենց Եվրոպայի շատ բարդ, շատ դաժան պատմության օրինակն է, որ մեզ ի վերջո բերել է այն համոզման, որ ինչպես դուք նշեցիք, խաղաղությունն իսկապես ամենակարևորն է, որովհետև միշտ էլ կան փաստարկներ ընդդեմ խաղաղության: Բայց շատ կարևոր է ունենալ և կարողանալ հենվել այն փաստարկների վրա, որոնք ի ցույց են դնում խաղաղության անայլընտրանք լինելը, ժողովրդավարության անայլընտրանք լինելը և ազատության անայլընտրանք լինելը: Եվ ազատության այն ճանապարհը, որ Լեհաստանն անցել է և ժողովրդավարության, ժողովրդավարական հասարակության կառուցման այս գործընթացը, իհարկե, մեզ համար օրինակելի է։

Կրկին թույլ տվեք շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության համար և, իհարկե, մեծ հաճույքով Ձեզ սպասում եմ մայիսին Եվրոպական քաղաքական համայնքի երևանյան գագաթաժողովին։