Իրանում ռազմական ուղղաթիռն ընկել է մրգի շուկայի վրա․ կա 4 զոհ
Իրանի բանակին պատկանող ուղղաթիռը փետրվարի 24-ին Սպահանի նահանգում ընկել է մրգի շուկայի վրա, որի հետևանքով զոհվել են ուղղաթիռի երկու օդաչուն և երկու վաճառական։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ Նշվում է, որ ըստ տեղական լրատվամիջոցների՝ ուղղաթիռն ընկել է Դորչեհ քաղաքում, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել, որը մարվել է արտակարգ իրավիճակների ծառայությունների կողմից։
Պետական հեռուստատեսությունն ուղղաթիռի բեկորներ և ծխի կադրեր է ցուցադրել՝ հայտնելով, որ ռազմական ուղղաթիռն ուսումնական թռիչք էր կատարում։ Նախորդ շաբաթ Համադանի նահանգի արևմտյան մասում ուսումնական թռիչքի ժամանակ Իրանի ռազմաօդային ուժերին պատկանող ԱՄՆ-ում արտադրված F-4 կործանիչ էր վթարի ենթարկվել, որի հետևանքով մեկ օդաչու էր զոհվել։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին