Կոլումբիայի առաջնորդը Թրամփին է տրամադրել ամբողջ աշխարհում հետապնդվող թմրաբարոնների ցուցակը
Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն հայտնել է, որ իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփին է փոխանցել հանրապետության սահմաններից դուրս բնակվող նարկոբարոնների անուններով ցուցակը և հայտարարել համատեղ ջանքերով նրանց հետապնդելու անհրաժեշտության մասին։ «Թմրամիջոցների ապօրինի շրջանառության առաջին գծում նրանք են, ովքեր բնակվում են Դուբայում, Մադրիդում, Մայամիում։ Ես նախագահ Թրամփին եմ փոխանցել նրանց և նրանց հետ կապված անձանց անունները։ Սրանք հիմնական պարագլուխներն են։ Նրանց փողերը Կոլումբիայից դուրս են, և անհրաժեշտ է համատեղ հետապնդել նրանց՝ տարբեր երկրների հետախուզական ծառայությունների հետ համագործակցությամբ»,- ասել է նա Վաշինգտոնում ամերիկյան առաջնորդի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Պետրոյի կարծիքով՝ անդրազգային թմրամիջոցների առևտրի դեմ հաղթանակ տանելու համար առաջին հերթին անհրաժեշտ է ձերբակալել հանցավոր շղթաների պարագլուխներին, որոնց թվում կան նաև կոլումբիացիներ, սակայն նրանք մեծամասնություն չեն կազմում։
2025 թվականի հոկտեմբերին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտնել է Կոլումբիայի նախագահի, նրա կնոջ և որդու դեմ պատժամիջոցներ սահմանելու որոշման մասին։ Թրամփն այդ ժամանակ պնդել է, որ Կոլումբիան և Մեքսիկան հայտնվել են նարկոկարտելների լիակատար վերահսկողության տակ։ Պետրոն թմրամիջոցների առևտրի դեմ ոչ բավարար պայքար մղելու վերաբերյալ մեղադրանքներն անվանում է անհիմն։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Լուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվել
Արջի հարձակման հետևանքով կինը տեղում մահացել է
Դավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանը
Կոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ
Սուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի...
Խոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա
Կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու բոլոր փուլերը՝ քաղաքացու տեսանկյունից
Ես ուրախ եմ այստեղ գտնվելու համար