Եթե Միացյալ Նահանգները զիջումների գնան, Իրանը կնվազեցնի ուրանի հարստացման մակարդակը
Իրանը պատրաստ է ուրանի հարստացման մակարդակը նվազեցնել մինչև 20%, եթե Միացյալ Նահանգները զիջումների գնան։ Այս մասին համաարաբական «Ալ Մայադին» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական, ծովակալ Ալի Շամխանին։ Նա նշել է, որ 60% հարստացման մակարդակը կարող է նվազեցվել մինչև 20%, եթե դա անհանգստացնի Վաշինգտոնին։ Սակայն այդ դեպքում ամերիկացիները ստիպված կլինեն վճարել դրա համար։
Շամխանիի խոսքով՝ Իսլամական Հանրապետության միջուկային ծրագիրը խաղաղ բնույթ է կրում, և ուրանը մինչև 60% հարստացնելը անհրաժեշտ է միայն, նախ, Իրանի թշնամիների դավադրությանը հակազդելու, և երկրորդ՝ բանակցություններին և երկխոսությանը նախապատրաստվելու համար։
Փետրվարի 1-ին Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը և Վաշինգտոնը կարող են մոտ ապագայում արդար միջուկային համաձայնության հասնել։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին