Ադրբեջանի օդային տարածքը չի օգտագործվի Իրանի դեմ հարվածների համար․ Բայրամով
Հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Աբբաս Արաղչիի միջև։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը։ Բայրամովը նշել է, որ տարածաշրջանում աճող լարվածությունը մտահոգության տեղիք է տալիս և ընդգծել, որ ադրբեջանական կողմը միշտ ընդգծել է այն քայլերից և հռետորաբանությունից զերծ մնալու անհրաժեշտությունը, որոնք կարող են անկայունություն առաջացնել Իրանում և նրա շուրջը։
Նշվել է, որ առկա խնդիրները պետք է լուծվեն բացառապես երկխոսության և դիվանագիտական միջոցներով՝ միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան։
«Հատկապես ընդգծվել է, որ Ադրբեջանը երբեք թույլ չի տա, որ իր օդային տարածքը կամ տարածքը որևէ պետության կողմից օգտագործվի հարևան Իրանի կամ որևէ այլ երկրի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար»,- հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը։
Զրույցի ընթացքում մտքերի փոխանակում է տեղի ունեցել նաև երկկողմ և տարածաշրջանային այլ հարցերի շուրջ։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին