Nvidia-ն գործարկում է եղանակի կանխատեսում արհեստական բանականության միջոցով
Աշխարհահռչակ Nvidia ընկերությունը, որը երկար տարիներ հայտնի է համակարգիչների, համակարգչային բաղադրիչների, և գաջեթների արտադրությամբ, վերջին տարիներին ավելի ու ավելի ակտիվ է ներգրավվում արհեստական բանականության վրա հիմնված լուծումների շուկայում, այդ թվում՝ եղանակի կանխատեսման ոլորտում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։
«Վերջերս Nvidia-ն ներկայացրել է Earth-2 անվամբ բաց կոդով մոդելների, գրադարանների և ֆրեյմվորքների նոր ընտանիք, որը նախատեսված է արհեստական բանականության միջոցով եղանակի և կլիմայի կանխատեսման աջակցման համար։ Այս քայլը հնարավորություն է տալիս ամբողջ աշխարհում կազմակերպություններին ավելի մատչելի ձևով կիրառել առաջադեմ «եղանակային ԱԲ» լուծումներ։
Հայտարարությունն արվել է Ամերիկյան օդերևութաբանական ընկերության (American Meteorological Society) տարեկան համաժողովի ընթացքում, որտեղ Nvidia-ն Earth-2-ը ներկայացրել է որպես աշխարհում առաջին ամբողջությամբ բաց և արագացված ծրագրային փաթեթը, որը ներառում է կանխատեսման ամբողջ աշխատանքային շղթան՝ դիտարկումային տվյալների մշակումից մինչև միջնաժամկետ գլոբալ կանխատեսումների և տեղային փոթորիկների կարճաժամկետ կանխատեսումների ստեղծում։
Nvidia-ի հայտարարության համաձայն՝ Earth-2-ի բաց բնույթը թույլ է տալիս գիտնականներին, ազգային օդերևութաբանական ծառայություններին, ծրագրավորողներին, բիզնեսներին և կառավարություններին գործարկել, ճշգրտել և ներդնել պատրաստի ԱԲ եղանակային մոդելներ իրենց սեփական ենթակառուցվածքներում։ Ընկերությունը հարթակը ներկայացնում է որպես ավանդական, ֆիզիկայի վրա հիմնված եղանակի թվային կանխատեսման ավելի արագ և էժան այլընտրանք, որը սովորաբար պահանջում է խոշոր գերհամակարգչային ռեսուրսներ։
Nvidia-ն նաև նշել է, որ Earth-2 մոդելներն արդեն փորձարկվում կամ օգտագործվում են օպերատիվ նպատակներով տարբեր օդերևութաբանական ծառայությունների, էներգետիկ ընկերությունների և ռիսկերի վերլուծությամբ զբաղվող կազմակերպությունների կողմից։ Օգտագործողների թվում են Իսրայելի օդերևութաբանական ծառայությունը, Թայվանի կենտրոնական օդերևութաբանական վարչությունը, The Weather Company-ն և ԱՄՆ-ի Ազգային օդերևութաբանական ծառայությունը, ինչպես նաև էներգետիկ և էլեկտրացանցային օպերատորներ՝ TotalEnergies, Eni և Southwest Power Pool ընկերությունները»,- գրել է Ազիզյանը։


















































Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Հայաստանն ու Իրանն աշխատում են սահմանին երկրորդ կամրջի նախագծի վրա
Եվրախորհրդարանի պատգամավորները չեն կարողացել աշխարհի քարտեզի վրա գտնել Իրանը
Իրանի հարստացված ուրանի պաշարները միջուկային օբյեկտների փլատակներում են
Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Անկանխիկ ստացման եղանակի անցնելու դիմում չներկայացրած կենսաթոշակառուի համար բանկը ընտրել է ՄՍԾ-ն՝ ին...
Երևանում և մարզերում կլինեն էլեկտրաէներգիայի ընդհատումներ
ԱԹՍ-ի հարվածի հետևանքով Դուբայի միջազգային օդանավակայանի մոտ հրդեհ է բռնկել
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...