Շիրակի մարզը կունենա համայնքային և մասնավոր սպանդանոցներ
Մինչև տարեվերջ Շիրակի մարզը կունենա ինչպես համայնքային, այնպես էլ մասնավոր սպանդանոցներ։ Մարզում ակտիվ փուլում է սպանդանոցների կառուցման գործընթացը, որի նպատակն է լուծել մորթի կազմակերպման խնդիրը, ապահովել սննդամթերքի անվտանգության պահանջների լիարժեք պահպանումը։
«Դեռևս անցած տարվա սկզբին Շիրակի մարզպետի հանձնարարականով համայնքներին հնարավորություն տրվեց մասնակցելու ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի ծրագրին։ Այդ նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություններ կատարվեցին ծրագրում, որպեսզի համայնքները ևս կարողանան լիզինգային եղանակով ձեռք բերել սարքավորումներ, այդ թվում՝ շարժական և շարժական մոդուլային սպանդանոցներ։ Առաջին հայտը ներկայացվեց Աշոցքի համայնքապետարանի կողմից․ ձեռք բերվեց մեկ շարժական մոդուլային սպանդանոց»,-«Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Ռոման Համայակյանը։ Նրա փոխանցմամբ՝ շուրջ 19 միլիոն դրամ արժողությամբ մոդուլային սպանդանոցը տեղադրվել է Աշոցք համայնքի Վարդաղբյուր բնակավայրում։
Սպանդանոցների ձեռքբերման հայտեր են ներկայացրել նաև Ախուրյան և Արթիկ համայնքները։ Ախուրյանի համայնքի հայտն արդեն բավարարվել է, պայմանագիրը կնքված է, ծրագիրը մատակարարման փուլում է՝ 49,5 միլիոն դրամ արժողությամբ։ Ընթացքի մեջ է նաև Արթիկ համայնքի սպանդանոցի պայմանագրի կնքման գործընթացը։ Նախատեսվում է, որ մոտ երկու ամսից սպանդանոց կունենա նաև Արթիկ համայնքի Հոռոմ բնակավայրը։
Սպանդանոցների կառուցման և վերակառուցման ծրագրեր իրականացվում են նաև տնտեսվարողների կողմից՝ Արեգնադեմ և Շիրակ բնակավայրերում։ Սննդի անվտանգության տեսչական մարմնի թույլտվություն ստանալուց հետո այս բնակավայրերում ևս սպանդանոցները կգործեն։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Լուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվել
Արջի հարձակման հետևանքով կինը տեղում մահացել է
Դավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանը
Կոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ
Սուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի...
Խոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա
Կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու բոլոր փուլերը՝ քաղաքացու տեսանկյունից
Ես ուրախ եմ այստեղ գտնվելու համար