Իրանը հերքել է արևմտյան ԶԼՄ-ների հաղորդումներն անկարգությունների ժամանակ 30 000 զոհի մասին
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հերքել է արևմտյան լրատվամիջոցների հաղորդումները երկրում անկարգությունների ժամանակ 30 000 զոհի մասին՝ այդ հայտարարություններն անվանելով «սուտ Հիտլերի ոճով»: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է X սոցիալական հարթակում։
«Մեծ սուտ Հիտլերի ոճով. մի՞թե այդ քանակի մարդկանց էին նրանք պլանավորում սպանել Իրանի փողոցներում: Բայց նրանց դա չհաջողվեց, և հիմա նրանք փորձում են դա կեղծել զանգվածային լրատվամիջոցներում: Իսկապես դաժան է», - գրել է Բաղային:
Իրանում ազգային արժույթի փոխարժեքի կտրուկ անկման և գնաճի պատճառով բողոքի ակցիաները սկսվել էին դեկտեմբերի 28-ին: Հունվարի 8-ից, ինչպես հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, ցուցարարների շարքերում հայտնվել էին զինված ահաբեկիչներ: Թեհրանը անկարգությունների կազմակերպման համար պատասխանատու է համարում Իսրայելին և Միացյալ Նահանգներին: Հունվարի 23-ին Իրանում պաշտոնապես հայտնել են, որ զոհվածների ընդհանուր թիվը կազմել է 3117, որոնց թվում կան ինչպես խաղաղ բնակիչներ, այնպես էլ անվտանգության ուժերի աշխատակիցներ:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին