Ադրբեջանական բենզինի խմբաքանակը ամբողջովին համապատասխանել է ԵԱՏՄ կանոնակարգին
Մենք հարցում էինք արել այս թեմայով չափագիտության և ստանդարտացման ազգային մարմին, որտեղից տեղեկացել ենք, որ այո, փորձանմուշներ վերցրել են, լաբորատոր փորձաքննություն իրականացվել է ու խմբաքանակը ամբողջովին համապատասխանել է ԵԱՏՄ կանոնակարգին, որակական առումով որևէ խնդիր չի եղել: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարերեց Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը՝ ադրբեջանական բենզինի մեջ կապարի մեծ քանակ լինելու հարցի և դրանց ստուգման մասին:
Անդրադառնալով Ադրբեջանից ներկրված բենզինին՝ Կոտոլյանը նշել է, որ մինչև սահմանի հատումն ու բենզինի ՀՀ ներմուծումը, ստանդարտացման և չափագիտության ազգային մարմինը փորձաքննություն է իրականացրել ու տվել է դրական եզրակացություն: Եզրափակելով իր խոսքը՝ Կոտոլյանը շեշտեց, որ եթե տարվա ընթացքում որևէ բենզալցակայանի մասով կասկած կունենան, կարող են տեսչական մարմնին դիմել, առաջարկել միասին գնալ ու փորձանմուշ վերցնել՝ փորձաքննություն կատարելու նպատակով:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Լուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվել
Արջի հարձակման հետևանքով կինը տեղում մահացել է
Դավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանը
Կոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ
Սուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի...
Խոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա
Կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու բոլոր փուլերը՝ քաղաքացու տեսանկյունից
Ես ուրախ եմ այստեղ գտնվելու համար