Աբու Դաբիում այսօր կկայանա ԱՄՆ-Ռուսաստան-Ուկրաինա եռակողմ հանդիպումը
Եռակողմ աշխատանքային խմբի առաջին նիստի մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը` մեկնաբանելով նախօրեին Կրեմլում Վլադիմիր Պուտինի հանդիպումը ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Թրամփի փեսա Ջարեդ Քուշների հետ։ Նա նշել է, որ ռուսական պատվիրակությունը կգլխավորի ԶՈւ Հետախուզության գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը, որը երկրի ղեկավարից ստացել է «կոնկրետ ցուցումներ»։
Աբու Դաբիում կքննարկվեն նաեւ ռուս-ամերիկյան տնտեսական հարաբերությունները, կայանա Ուիթքոֆի և ՌԴ Ուղիղ ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևի հանդիպումը։ Նրանք ղեկավարում են տնտեսական հարցերով երկկողմ աշխատանքային խումբը։
Ուշակովը տեղի ունեցած բանակցությունները բնութագրել է որպես «բոլոր առումներով օգտակար», հայտնում է BBC-ին։ Նա շեշտել է, որ քանի դեռ Մոսկվային չի հաջողվում «քաղաքական-դիվանագիտական միջոցներով» հասնել իր նպատակներին` ռազմական գործողությունները կշարունակվեն։ Ըստ Ուշակովի` Կրեմլում հանդիպման ժամանակ Մոսկվան արձանագրել է, որ «առանց տարածքային հարցի լուծման հնարավոր չէ երկարաժամկետ կարգավորման վրա հույս դնել»։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին