TRIPP նախագծի շրջանակում մենք նոր տրանսպորտային միջանցք կստեղծենք. Ալիև
«TRIPP նախագծի շրջանակում մենք նոր տրանսպորտային միջանցք կստեղծենք»։ Դրա մասին Դավոսում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հաղորդում է APA-ն։ Ըստ Ալիևի՝ «Ադրբեջանի և եղբայրական Թուրքիայի միջև շատ սերտ դաշնակցային հարաբերություններ են կառուցվել»։
«TRIPP նախագծի շրջանակում մենք նոր տրանսպորտային միջանցք կստեղծենք՝ Ասիայից Կասպից ծովով, Ադրբեջանով, Հայաստանով, Նախիջևանով (վերջինն Ադրբեջանի մաս է կազմում), Թուրքիայով և Վրաստանով անցնող առկա երթուղիներին զուգահեռ։ Հետևաբար, որքան շատ երթուղիներ լինեն, այնքան լավ սպառողների, մատակարարների և տարանցիկ երկրների համար։ Հետևաբար, որպես պետություն, մենք միշտ ուշադրություն ենք դարձնում տարածաշրջանային օրակարգին»,- ասել է Ալիևը։
Նա նշել է նաև, որ Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև Թուրքիայի և Հայաստանի միջև զուգահեռ կարգավորման գործընթացները անխուսափելիորեն կհանգեցնեն Թուրքիայի և Հայաստանի, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը։
«Դա անելով՝ մենք միաժամանակ փոխում ենք մի հսկայական աշխարհագրական տարածք՝ Եվրասիայի մի մասը։ Դա խիստ կարևոր է հաղորդակցության, էներգետիկ անվտանգության, խաղաղության և կայունության համար և ցույց է տալիս, թե ինչպես կարող են երկարատև պատերազմներն ու հակամարտությունները վերածվել գործընկերության և համագործակցության»,- հավելել է նա։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին